Գլխավոր Լրահոս

Ես վրան չեմ ուզում. Րաֆֆի Հովհաննիսյան

Ես վրան չեմ ուզում. Րաֆֆի Հովհաննիսյան

Ազատության հրապարակում արդեն հինգերորդ օրը հացադուլ հայտարարած` «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը չի ցանկանում, որ իր համար վրան տեղադրեն: Այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Եթե գեներալ Վովա Գասպարյանը ցանկություն ունի ապահովելու իմ առողջության համար համապատասխան պայմաններ, ապա թող նա էլ կազմակերպի»,- հայտարարեց Հովհաննիսյանը` անդրադառնալով վրանի տեղադրման շուրջ իր կողմնակիցների և ոստիկանության աշխատակիցների միջև այսօր տեղի ունեցած քաշքշուկին:

Հարցին, թե արդյոք հնարավոր է նոր հանդիպում Րաֆֆի Հովհաննիսյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ՝ Հովհաննիսյանը նշեց, որ այդ հարցով պետք է դիմել ԲՀԿ-ին, քանի որ ինքը միշտ պատրաստ է հադիպել ցանկացած քաղաքական և ոչ քաղաքական գործչի հետ:

«Եթե երբևե եղել է սադրանք կամ պրովոկացիա, ապա դա եղել է իշխանական բուրգը սպասարկող կրիմինալների և այլ անձանց, բայց ոչ մեր ժողովրդի կողմից»,- ասաց Հովհաննիսյանը` հավելելով, որ այսուհետ մեկնաբանելու է միայն գործող նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունները:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում