Ազատության հրապարակում այսօր` ժամը 15:00-ից քաղաքացիները ստորագրահավաք են նախաձեռնել «Սատարում եմ նոր Հայաստանի պայքարին» խորագրի ներքո։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ընթացքում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Ես՝ ՀՀ քաղաքացիս, ողջունում եմ ՀՀ նորընտիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարը հանուն հայ ժողովրդի հաղթանակի վավերացման և համազգային մեր վերածննդի։ Ես պատրաստ եմ անմնացորդ զորակցելու Հովհաննիսյանին՝ իր և մեր նվիրական պայքարում, ինչպես նաև մասնակցելու ս.թ. ապրիլի 9-ին տեղի ունենալիք նոր Հայաստանի երդմնակալության արարողությանը»,- ասված է ստորագարահավաքի տեքստում:
Մարտիրոսյանը նշեց, որ հնարավորության դեպքում ստորագրահավաքը կանցկացվի նաև մարզկենտրոններո
Ստորագրության համար նախատեսված թղթում նշվում է քաղաքացիների անուն- ազգանունը, բնակության վայրը, հեռախոսահամարը և կոնտակտային այլ տվյալներ:
Civilnet











