Չինաստանի տնտեսական աճի տեմպերը մինչև 2020թ. անհրաժեշտ է պահպանել 7,5% մակարդակում՝ կառավարության բոլորը ծրագրերը իրականացնելու համար: Այսպիսի հայտարարություն է արել Չինաստանի նորընտիր վարչապետ Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը, հաղորդում է Bloomberg-ը: 2012թ. Չինատսանի ՀՆԱ-ն կազմել է 7,8%, որը վերջին 13 տարում արձանագրված նվազագույն ցուցանիշն է:
Վարչապետը հայտարարել է, որ գյուղից քաղաք տեղափոխվող բնակչությանն առավել ակտիվ աջակցություն կցուցաբերվի, քանի որ Կոմունիստական կուսակցության՝ երկրի ուրբանիզմացմանն ուղղված ջանքերը անհրաժեշտ արդյունք չեն ապահովում՝ պայմանավորված աշխատուժի, ինչպես նաև անշարժ գույքի շուկայի կրճատմամբ, որտեղ արձանգարվել են 2011թ. դեկտեմբերի առավելագույն ցուանիշները: Կեցյանի խոսքով՝ կառավարությունը երկրի տնտեսությունը շուկայական գործընթացների համար ավելի բաց կդարձնի:
Վարչապետը իշխանության տարբեր մարմիններում բյուրոկրատիայի մակարդակի նվազեցում խոստացել նաև: Նա անհրաժեշտ է համարել շրջակա միջավայրի վրա բասացական ազդեցության նվազեցումը: «Մենք չպետք է շարունակենք տնտեսական աճի ապահովումը շրջակա միջավայրի հաշվին: Այդպիսի աճը չի կարող բավարարել մարդկանց», -ասել է Կեցյանը:
Չինաստանի կառավարության՝ մինչև 2015թ-ի հնգամյակը ևս աճի 7% տեմպ է նախատեսել:
«Մենք պետք է աջակցենք կայուն տնտեսկան աճի ապահովմանը՝ կանխելով գնաճը և վերահսկելով ռիսկերը: Դա հեշտ չի լինի, սակայն առկա են բարենպաստ պայմաններ և ներքին պահանջարկի հսկայական ներուժ»,-նշել է վարչապետը:
Civilnet











