Գլխավոր Լրահոս

ԱԺ նախագահը ձախողված չի համարում արատահերթ նիստի գումարման շուրջ բանակցությունները

ԱԺ նախագահը ձախողված չի համարում արատահերթ նիստի գումարման շուրջ բանակցությունները

Ազգային ժողովում այսօր` մարտի 18-ին, մեկնարկեց հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի հերթական նիստը, որի ընթացքում «Ժառանգություն» խմբակցության նախագահ Ռուբեն Հակոբյանը, դիմելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ասաց, որ  նա ձախողեց արտահերթ նիստ  գումարելու` իր իսկ արած առաջարկը:

««Ժառանգությունը» և ՀՅԴ-ն ներկայացրին օրենքի նախագիծ արտահերթ նիստի համար,  դրանք  մի քանի փուլանոց բանակցություններ էին և ստացվեց այնպես, որ ինքներդ հայատարարելով, թե նախաձեռնելու եք արտահերթ նիստ,  ոչ միայն չներկայացրիք օրենքի նախագիծ, այլև մերժեցիք մեր ներկայացրածը»,- ասաց Հակոբյանը, ինչին ի պատասխան Աբրահամյանն ասաց, որ իր կարծիքվ` բանակցությունենրը չեն ձախողվել:

«Այսօր էլ պատարստ ենք  քննարկել այն հարցերը, որոնք Ձեր կողմից ներկայացված են, ուղղակի մենք ոչ թե դեմ ենք եղել արտահերթ նիստ գումարելուն և հարցը քննարկելուն, այլև առաջարկել ենք Ձեր ներկայացրած հարցերից մեկի մեջ փոփոխություն անել, և բացի Ձեզանից` մյուս խմբակցությունների ներկայացուցիչները համաձայնություն տվել են: Դուք չեք  համաձայնել, դրա համար հետաձգվել է իմ այդ առաջարկը: Ես հիմա էլ եմ պատրաստ և նորից եմ հորդորում բոլոր խմբակցություններին` հավաքվել և ևս մեկ անգամ քննարկել հարցը»,- հայտարարեց ԱԺ նախագահը:

Ռուբեն Հակոբյանն էլ նշեց, որ իրենք բանակցություններին չեն մասնակցի մինչ այն պահը, երբ արտահերթ նիստ գումարելու` օրենքի նախագիծ լինի ՀՀԿ-ի կողմից:

Փետրվարի վերջին ԱԺ նախագահն առաջարկել էր հետընտրական զարգացումների հարցը քննարկել արտահերթ նիստի օրակարգում: «Ժառանգությունը» և ՀՅԴ-ն ներկայացրել էին երեքկետանոց օրակարգ, որի շուրջ պետք է ծավալվեին քննարկումները: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում