ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը երկրի առաջատար բանկերին հաջող սթրես-թեստերից հետո թույլ է տվել սեփական պարտատոմսերի հետգնումը՝ $30 մլդ ընդհանուր ծավալով, հաղորդում է Bloomberg-ը: Անգամ Citigroup-ը և Bank of America-ն ճգնաժամաից հետո առաջին անգամ կարող են միջոցները հետ վերադարձնել բաժնետերերին:
Սթրես-թեստերի ընթացքում բանկերը պետք է ապացուցեին, որ կարող են դիմակայել նոր ճգնաժամի՝ ավելի քան երկու տարի տևողությամբ, երբ գործազրկության մակրդակը կազմել է 12,1% , անշարժ գույքը էժանանցել է 21%-ով, բաժնետոմսերի շուկան կարող է կիսով չափ անկում ապրել: Թեստը չհաղթահարած միակ բանկը եղել է GM Ally Financial-ի նախկին դուստրը: Ինչպես նրան, այնպես էլ BB&T բանկին արգելվել է կապիտալը հետ վերադարձնել բաժնետրերերին:
Ուշագրավ է, որ կարգավորիչն առաջին անգամ չի արգելափակել նաև Bank of America-ի և Citigroup-ի կողմից շահութաբաժինների վճարումը, ինչպես նաև բաժնետոմսերի հետգնումը: Bank of America-ն մտադիր է հետ գնել $5 մլրդ-ի սովորական բաժնետոմս և ևս $5,5-ի մլրդ-ի քվեարկության իրավունքով բաժնետոմս հանել շրջնառությունից: Citigroup-ը իր բաժնետերերին բաժնետոմսերի դիամց հետ կվերդարձնի $1,2 մլրդ:
ԴՊՀ որոշումը վկայում է ճգնաժամից հետո ԱՄՆ բանկային համակարգի վերականգնման մասին:
2012թ. վերջին ԱՄՆ բանկերը առաջնային մակարդակի կապիտալը ավելացրել են մինչև $792 մլրդ՝ 2008-ի $393 մլրդ-ի համեմատ: Անցած տարի ԱՄՆ բանկերը շահութաբաժինների համար հատկացրել են իրենց շահույթի միայն 19%-ը, որը երկու անգամ զիջում է նախաճգնաժամային 2006թ. ցուցանիշը: Ըստ փորաձագետների վերջին 3,5 տարում ԱՄՆ բանկերը շահույթը անշեղորեն աճել է: Բացի այդ՝ նրանք մշտապես ստացել են ԴՊՀ աջակացությունը:
Կենտրոնական բանկը Goldman Sachs-ին և JP Morgan-ին կապիտալի հետ վերադարձման ծրագրեր է սկսել՝ պայմանավորված նրանց շահույթների և վնասների ոչ իրատեսական կանխատեսումներով: Թեստերի արդյունքում պարզ է դարձել, որ Goldman Sachs-ը ճգնաժամի երկարձգման դեպքում կարող է $20,5 մլրդ-ի վնաս կրել, և JP Morgan-ը՝ $32,3 մլրդ-ի, մինչդեռ բանկերը ավելի վաղ հայտարարել են, որ վնասները չեն գերազանցի համապատսխանաբար $6,6 մլրդ-ը և $200 մլն-ը: Չնայած այս ամենին՝ բանկերին թույլ է տրվել բաժնետերերին շահութաբաժիններ տրամադրել, եթե մինչ ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակը նրանք կապիտալի հետ վերադարձի փոփոխված ծրագիր ներկայացնեն:
Civilnet











