Հնարավոր է՝ բրիտանական HSBC բանկին Արգենտինայում մեղադրանքներ ներկայացվեն, հաղորդում է BBC-ն: Արգենտինայի հարկային ծառայությունը հայտարարել է, որ բանկը կեղծ վճարային փաստաթղթեր է օգտագործել՝ երկրում փողերի լվացումը դյուրացնելու և հարկերի վճարումից խուսափելու համար: Հարկային ծառայության ղեկավար Ռիկարդո Էչեգարայի խոսքով՝ բանկը այս ճանապարհով օրինականցրել է $77 մլն և իր հաճախորդներին աջակցել է հարկերից թաքցնել $44 մլն:
Բանկը այս տեղեկության վերաբերյալ իր մտահգությունն է հայտնել՝միաժամանակ պատրաստակամություն հայտնելով համագործակցել Արգտենտինայի իշխանություններեի հետ՝ մանրամասն և օբյեկտիվ հետաքննություն անցկացնելու համար:
Ավելի վաղ HSBC-ն հայտարարել է, որ փողերի լվացումը կանխելու ուղղությամբ բավարար ջանքեր չի գործադրել: 2012թ. վերջին բանկը ԱՄՆ արդարադատության նախարարության հետ $1,92 մլրդ տուգանք վճարելու շուրջ համաձայանության է եկել: ԱՄն իշխանությունները բանկին մեղադրել են նարկոկարտելների փողերի լվացման մեջ, որոնց նկատմամբ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել: Նման գործերի համար տուգանքի չափը ռեկորդային է:
Civilnet











