Կիպրոսի խորհդարանը երկրի բանկերի ավանդների հարկման մասին օրինագիծը, ամենայն հավանականությամբ, չի հաստատի: Այսպիսի հայտարարություն է արել Կիպրոսի կառավարության մամլո խոսնակ Խրիստոս Ստիլիանիդիսը, հաղորդում է Reuters-ը: Խորհրդարանի կողմից օրինագծի չհաստատման ռիսկի մասին ավելի վաղ հայտարարել էր Կիպրոսի նախագահ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և տնտեսական հարցերով եվրահանձնակատար Օլի Ռենի հետ հեռախոսզրույցի ընթացքում: Նախատեսված է, որ Կիպրոսի խորհրդարանը օրինագծի քննարկումը կսկսի Երևանի ժամանակով ժամը 20-ին: Կիպրոսի օրենսդիրում կուսակցություններից որևէ մեկը մանդատների մեծամասնություն չունի:
Հիշեցնենք, որ Եվրամիությունը և Արժույթի միջազգային հիմնադրամը մարտի 16-ին Կիպրոսին €10 մլրդ ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին որոշում են կայացրել՝ երկիրը սնանկացումից փրկելու համար: Անհրաժեշտ միջոցների զգալի մասը նախատեսվում է ներգրավել կիպրական բանկերի ավանդատուների միանվագ հարկման ճանապարհով: Ավելի քան €100 հազ.-ը գերազանցող ավանդների դրույքաչափեր ավելի վաղ սահմանվել էր 9,9%, մինչև €100 հազ. ավանդներինը՝ 6,75%: Երեկ՝ մարտի 18-ին, Կիպրոսի իշխանությունները երկրում բանկերի աշխատանքների վերսկսման ժամկետները մարտի 19-ից հետաձգել են մարտի 20-ը: Չի բացառվում, որ բանկերը չբացվեն նաև մարտի 20-ին: Սա պայմանավորված է հանգամանքով, որ երկրի խոհրդարանում չի հաջողվում ապահովել ավանդատուների միանվագ հարկման որոշման հաստատամանն անհրաժեշտ ձայների քանակությունը: Ավելի վաղ ակնկալվում էր, որ հարկերի դուսրգրումը կկատարվի հենց մարտի 18-ին:
Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում՝ խորհրդարանի շենքի դիմաց, արդեն զանգվածային ցույցեր են տեղի ունեցել: Բնակիչները բողոքում են ավանդների հարկման որոշման դեմ: Նրանք միջոցառմանը մասնակցել են «Հեռո՛ւ ձեռքերը մեր փողերից», «Չենք ցանկանում վճարել ուրիշների սխալների համար» և այլ գրություններով պաստառներով:
Civilnet











