Գլխավոր Լրահոս

Կիևը պատրաստ է Մաքսային միությանն անդամակցել դիտորդի կարգավիճակով. Ազարով

Կիևը պատրաստ է Մաքսային միությանն անդամակցել դիտորդի կարգավիճակով. Ազարով

Ուկրաինան պատրաստ է Մաքսային միությունում դիտորդ դառնալ: Այսպիսի հայտարարություն է արել Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը, հաղորդում է ռուսական RBC-ն: «Ներկայում մենք բանակցություններ ենք վարում համագործակցության այն ձևաչափի շուրջ, որի դեպքում Ուկրաինան կկարողանա Մաքսային միությունում դիտորդ դառնալ», -ասել է վարչապետը:

Նրա խոսքով՝ Կիևը միությունում իր ներկայացուցչությունը կստեղծի: «Մեր ներկայացուցիչը կմասնակցի որոշումների ընդունմանը՝ խորհրդակացկան ձայնի իրավունքով: Նա չի մասնակցի բուն որոշման ընդունմանը, սակայն նա իրավունք կունենան արտահայտել իր դիրքորոշումը»- ասել է Ազարովը՝ հավելելով, որ այսպիսի մասնակցությունը կապահովի միությունում Ուկրաինայի սուվերինիտետը:

«Մենք երբևէ չենք իրականցնի որոշումներ, որոնք Կիևի համար շահավետ չեն լինի», -նշել է վարչապետը:

Ըստ նրա բանակցություններ են ընթանում նաև միության կողմից Ուկրաինայի նկատմամբ ոչ խտրական վերաբերմունքի շուրջ: «Չափազանց կարևոր սկզբունքի շուրջ արդեն ձեռք է բերվել պայմանավորվածություն: Մենք չենք հավակնում առավելություններ ունենալ, սակայն միությունը պետք է գործի այնպես, որ Ուկրաինայի նկատմամբ խտրական վերաբերմունք չդրսևորվի», -ասել է Ազարովը: Նա ընդգծել է, որ միայն Ռուսաստանի հետ Ուկրաինայի առևտրաշրջանառության ծավալը կազմում է տարեկան $65 մլրդ, մինչդեռ ԵՄ երկրների հետ՝ $50 մլրդ: «Մեր տնտեսության համար միության անդամ երկրների հետ առևտրա-տնտեսական նորմալ հարաբերությոնենրի պահպանումը կենսական նշանակություն ունի», -ասել է վարչապետը՝ հավելելով, որ միության անդամ երկրների կողմից Կիևի նկատմամբ կիրառվող միջոցառումները չափազանց «հիվանդագին» են Ուկրաինայի համար:

Նախօերին Ռուսաստանի վարչապետ Դմիտի Մեդվեդևը հայտարարել էր, որ Ուկրաինայի անդամակցությունը Մաքսային միությանը «3+1» ձևաչափով՝ Ռուսաստան, Բելառուս, Ղազախսատան՝ գումարած Ուկրաինա, անհնար է: «Միության անդամ կարող  է դառնալ միայն այն պետությունը, որը ընդունել և վավերացրել է միության բոլոր փաստաթղթերը: Մնացած բոլոր անդամակցություները կարող են լինել դիտորդի կարգավիճակով», -ասել է  Մեդվեդևը:  

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում