Գլխավոր Լրահոս

Ճապոնիայի գլխավոր խնդիրը ժողովրդագրական իրավիճակն է. ԵԿԲ նախկին նախագահ

Ճապոնիայի գլխավոր խնդիրը ժողովրդագրական  իրավիճակն է. ԵԿԲ նախկին նախագահ

Տնտեսության խթանման հարցում Ճապոնիայի բանկի դերակատարումը սահմանափակվել է, և այս երկրի գլխավոր խնդիրը ժողվրդագրական իրավիճակն է: Այսպիսի տեսակետ է հայտնել Եվրոպական կենտրոնական բանկի նախկին նախագահ Ժան-Կլոդ Տրիշեն Bloomberg Television-ին տված հարցազրույցում:

 «Խոսքը կառուցվածքային բարեփոխումների մասին է, և Ճապոնիայի կենտրոնական բանկը չի կարող չափից ավելի մեծ պատասխանատավություն ստանձնել: Իմ կարծիքով՝ Ճապոնիայի հիմնական խնդիրը ժողովդրագրական է. այն շատ մեծ խնդիր է», -ասել է Տրիշեն: Մարտի 20-ին Կբ նախագահի պաշտոնն ստանձնող Հարուհիկո Կուրոդան հայտարարել է առավել ագրեսիվ դրամավարկային քաղաքականության իրականացման մտադրության մասին՝ տնտեսական աճի տեմպերը վերականգնելու նպատակով: Դրան հիմնականում խոնչընդոտում է բնակչության ծերացումը, էներգակիրների ներկրումից կախվածությունը՝ պայմանավորված ատոմակայանների աշխատանքների դադարեցմամբ, ինչպես նաև ոչ ճկուն աշխատաշուկան:

Տրիշեն ասել է, որ մեծ հարգանքով  է վերաբերվում Ճապոնիայի ԿԲ նախկին նախագահ Մասակի Սիրակավային: Վերջինս նախագահի պաշտոնում իր վերջին ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ դրամի առաջարկի ավելացումը չի հանգեցնի դեֆլացիայի ավարտին: Տրիշեն ԵԿԲ ղեկավարել է 2003-2011թթ., և 2012թ. հունիսին նրան փոխարինած Մարիո Դրագին խոստացել է առավելագույն ջանքեր գործադրել եվրոն պաշտպանելու համար: Ճապոնիայի դեֆլացիայի վերաբերյալ Կուրոդան հանդես է եկել համանման հայտարարությամբ:
Ընթացիկ տարում ճապոնական յենը դոլարի նկատմամբ արժեզրկվել է 9%-ով՝ պայմանավորված վարչապետ Սինձո Աբեի՝ առավել ազատական դրամավարկային քաղաքականության մասին հայտարարությունեորվ:

«Դրամական բազայի և սպառողական գների աճի միջև որևէ կապ գոյություն չունի: Դրամավարկային քաղաքականությունը թեև որոշակի դերակատարում ունի, իրկանում անհրաժեշտ է առավելագույն ջանքեր գործադրել՝ մրցունակությունը բարձրացնելու և աճի պոտենցիալը մեծացնելու նպատակով», -ասել էր Սիրակավան:

Կուրոդան անցած շաբաթ հայտարարել էր, որ մտադիր է դիտարկել  մոտ ապագայում լրացուցիչ խթանումների իրականցման հնարավորությունը: Դրամի առաջարկի ավելացման հիմնական ջատագովը նրա տեղակալ Կիկիո Իվատան է:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում