Գլխավոր Լրահոս

Նիկոսիան վարկի ստացման շուրջ բանակցություններ է վարում Մոսկվայի հետ

Նիկոսիան վարկի ստացման շուրջ բանակցություններ է վարում Մոսկվայի հետ

Կիպրոսի բանկերը փակ կլինեն և չեն աշխատի նաև հինգշաբթի ու ուրբաթ՝ մարտի 21-ին և 22-ին: Այս մասին հայտարարել է Կիպրոսի կենտրոնական բանկը, հաղորդում է Reuters-ը:

Երկրի ինչպես իշխող, այնպես էլ հիմնական ընդդիմադիր կուսակցությունները կողմ են, որ բանկերը չաշխատեն մինչև մարտի 26-ը: Բնակչությունը գումարի կանխիկացման համար օգտվում է բանկոմատներից:

Կիպրոսի ԿԲ-ն երկրի բանկերի էլեկտրոնային բոլոր տրանզակցիաները արգելափակել էր դեռ մարտի 16-ին, երբ Եվրամիությունը և Արժույթի միջազգային հիմնադրամը Նիկոսիային €10 մլրդ ֆինանսական աջակցություն տրամադրելու  մասին որոշում են կայացրել՝ երկիրը սնանկացումից փրկելու համար: Անհրաժեշտ միջոցների զգալի մասը նախատեսվում է ներգրավել կիպրական բանկերի ավանդատուների միանվագ հարկման ճանապարհով: Ավելի քան €100 հազ.-ը գերազանցող ավանդների դրույքաչափեր ավելի վաղ սահմանվել էր 9,9%, մինչև €100 հազ. ավանդներինը՝ 6,75%:  Ավելի վաղ ակնկալվում էր, որ հարկերի դուսրգրումը կսկսվի մարտի 18-ին, սակայն Կիպրոսի խորհրդարանը մարտի 19-ի նիստին 36 դեմ ձայնով մերժել է հարկերի սահմանման օրինագիծը: Միջազգային դոնորների կողմից վարկ չստանալու դեպքում Կիպրոսին դեֆոլտ է սպառնում:

Նիկոսիան  վարկի ստացման նպատակով բանակցություններէ վարում նաև Մոսկվայի հետ: Մարտի 20-ին Կիպրոսի ֆինանսների նախարար Միխալիս Սարիսի հանդիպումը Ռուսաստանի իր պաշտոնակից Անտոն Սիլուանովի, ինչպես նաև ՌԴ ԿԲ  նախագահ Սերգեյ Իգնատևի հետ անարդյունք են ավարտվել: Ամերիկյան Wall Street Journal-ի հաղորդմամբ՝ Կիպրոսը մի քանի միլիարդ դոլար ծավալով վարկի դիմաց Մոսկվային մասնաբաժիններ է առաջարկում իր բանկերում և էներգետիկ ակտիվներում:

Սարիսը  հայտարարել է, որ  բանակցությունները կշարունակվեն այնքան, որ հնարավոր լինի ստանալ Ռուսաստանի աջակցությունը: Երկկողմ բանակցությունները կիպրացի պաշտոնայները շարունակել են Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովի հետ, որոնք ևս անարդյունք են ավարտվել: Ակնկալվում է, որ դրանք կշարունակվեն մարտի 21-ին:

Եվրոպական կենտրոնական բանկը հայտարարել է, որ Կիպրոսի բանկերի ֆինանսավորումը կդադարեցնի մարտի 22-ից, եթե Նիկոսիան կայունացման նոր ծրագիր չմշակի: Ներկայում ԵԿԲ-ն Կիպորսի երկու խոշոր բանկերի իրացվելիության պահպանման նպատակով արտահերթ ֆինանսական աջակցություն է տրամադրում:

ԵԿԲ-ն եվրոգոտում գործող բոլոր 6 հազ. բանկերը կկարողանա վերահսկել և անհրաժեշտության դեպքում ֆինանսական անմիջական աջակցություն տրամադրել արդեն 2014-ից:  Մարտի 20-ին Եվրախորհրդարանը և ԵՄ անդամ պետությունները համաձայնության են եկել համաձայանագրի նորմատիվ–իրավական բազայի շուրջ, Խորհրդարանականները իրենց  դերակատարումը կունենան նաև ԵԿԲ դիտորդական խորհրդի անդամների  և նրա տեղակալի նշանակման հարցում: Համաձայնություն է ձեռք բերվել նաև Եվրոպական  բանկային վարչության լիազորությունների ընդլայնման շուրջ՝ մասնավորապես ազգային բանկային կարգավորիչներից տեղեկատվություն ստանալու հարցում:  ԵԿԲ եվրոգոտու առաջին 200 վարկային կազմակերպությունների անմիջական վերահսկողությունը կսկսի իրականացնել 2014թ. սկզբից:

 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում