Ռուսաստանում ամենահուսալին օտարերկրյա խոշոր բանկերի «դուստրերն» են: Այս մասին է վկայում ամերիկյան Forbes հեղինակավոր պարբերականի՝ Ռուսաստանի 100 բանկերի վարկանիշը, որը կազմվել է միջազգային վարկանշային Fitch, Moody's և Standard & Poor's գործակալությունների, ինչպես նաև «Ւնտերֆաքս» տնտեսական վերլուծական կենտրոնի հետ համատեղ:
Ռուսաստանում ամենահուսալին ամերիկյան Citibank-ն է, որը 18-րդ հորիզոնականում է՝ ըստ ակտիվների ծավալի և 14-րդ տեղն է զբաղեցնում՝ ըստ կապիտալի ծավալի:
Երկրոդ ամենահուսալի բանկը ռուսական «Նորդեա բանկ»-ն է: Լավագույն եռյակը եզրափակում է բրիտանական HSBC-ն: 4-րդ հորիզոնականում ֆրանսիական Credit Agricole-ն է: Fitch-ը այս չորս բանկերի վարկանիշը սահմանել է BBB+ մակարդակում:
Առաջատար չորս բանկերին զիջում են ռուսական պետական բանկեր, որոնց առավել ցածր վարկանիշը պայմանավորված Ռուսաստանի վարկային վարկանիշի մակարդակով: Ռուսական բանկերից առաջատարը «Սբերբանկ»-ն է, որը 5-րդ տեղում է: Հուսալի բանկերի լավագույն տասնամյակում են նաև «ՎՏԲ», «Ռոսսելխոզբանկ», «ՎՏԲ 24», «Ռոսբանկ» և «Յունիկրեդիտ» բանկերը: Ըստ վարկանիշի հեղինակների՝ 2012թ. Ռուսաստանի բանկային բիզնեսի խորհրդանշանը կրեդիտ քարտն է, որի շուկան մեկ տարում աճել է 82,5%-ով: Այս բումը պայմանավորված է միջին դասի կենսամակարդակի չափանիշների վերանայմամբ:
Ռուսաստանի Կենտրոնական բանկը դրանում սպառնալիք է տեսել և սահանափակումներ է մտցրել: Մասնավորապես՝ մի շարք բանկեր՝ ԿԲ խորհրդի համաձայն՝ դադարեցրել են վարկերի տրամադրումը և ավանդների ընդունումը: Բացի այդ՝ Պետդուման 2012թ. դեկտեմբերին օրենք է ընդունել, ըստ որի՝ ԿԲ-ն իրավունք է ստանում սահմանափակել դեպոզիտային տոկոսադրույքները:
Civilnet











