Կիպրոսը դիտարկում է հատուկ հիմնադրամի ստեղծման հնարավորությունը, որի միջոցով մտադիր է անհրաժեշտ €5,8 մլրդ-ը ներգրավել ներքին ռեսսուրների հաշվին: Այս գումարը պետք է լրացնի Եվրամիության և Արժույթի միջազգային հիմանդրամի կողմից տրամադրվող €10 մլրդ ֆինանսական աջակցությունը, որը պետք է ուղղվի երկրի բանկային ոլորտի փրկությանը և դեֆոլտի կանխմանը: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով հունական Athens News Agency-ը:
Հիմնադրամի նորարությունն այն է, որ նրա ստեղծման դեպքում երկրի պարտքային ծանրաբեռնվածությունը չի մեծանա, և Նիկոսիան միաժամանակ կկատարի վարկի ստացմանն անահրաժեշտ պայմանները:
Գործակալության հաղորդմամբ՝ հիմնդրամի համար €1 մլրդ-ն արդեն գտնվել է: Ակնկալվում է, որ €560 մլն-ը կապահովի Կիպրոսի կենտրոնական բանկը՝ ոսկու պահուստների վաճառքի հաշվին: Եվս €500 մլն-ը կհատկացնի Կիպրոսի եկեղեցին՝ իրեն պատկանող գույքի գրավադրման միջոցով:
Նիկոսիան մտադիր է նաև գրավ դնել արժեթղթերը՝ վերջերս հայտնաբերված ածխաջրածինների հանքավայրերի արդյունահանումից ստացվելիք եկամուտների դիմաց: Հնարավոր է՝ ներդրումներ անեն նաև երկրի պետական երկու խոշորագույն բանկերը: Բացի այդ՝ միջոցներ կներգարվվեն սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային հիմնադրամի ազգայանցումից: Մասնավոր անձինք ներդրումներ կկատարեն կամավոր հիմունքներով:
Հիշեցնենք, որ մարտի 16-ին Եվրամիությունը և Արժույթի միջազգային հիմնադրամը Նիկոսիային €10 մլրդ ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին որոշում են կայացրել՝ երկիրը սնանկացումից փրկելու համար: Անհրաժեշտ միջոցների զգալի մասը նախատեսվում է ներգրավել կիպրական բանկերի ավանդատուների միանվագ հարկման ճանապարհով: Ավելի քան €100 հազ.-ը գերազանցող ավանդների դրույքաչափեր ավելի վաղ սահմանվել էր 9,9%, մինչև €100 հազ. ավանդներինը՝ 6,75%: Ավելի վաղ ակնկալվում էր, որ հարկերի դուսրգրումը կսկսվի մարտի 18-ին, սակայն Կիպրոսի խորհրդարանը մարտի 19-ի նիստին 36 դեմ ձայնով մերժել է հարկերի սահմանման օրինագիծը: Միջազգային դոնորների կողմից վարկ չստանալու դեպքում Կիպրոսին դեֆոլտ է սպառնում: Կիպրոսի բանկերը փակ կլինեն մինչև մարտի 26-ը: ԵԿԲ-ն հայտարարել է, որ մինչ այդ կշարունակի ապահովել կիպրական բանկերի իրացվելիությունը: Կիպրոսի իշխանությունները շարունակում են խնդրի լուծման «պլան Բ»-ի մշակման ուղղությամբ ջանքերի գործադրումը՝ այդ թվում Մոսկվայից նոր վարկի ստացման շուրջ բանակցությունները:
Civilnet











