Ֆրանսիայում մեծահարուստների հարկերը չպետք է գերազանցեն 66,66%-ը: Այսպիսի եզրակացության է եկել հարկերի սահմանման պետական հանձնաժողովը, գրում է ֆրանսիական Le Figaro-ն: Հանձաժողովի փորձագետների կարծիքով՝ առավել բարձր դրույքաչափերի սահմանումը Ֆրանսիայի օրենսդրության խախտում կլինի, և հետևապես՝ չի հաստատվի սահմանադրական խորհրդի կողմից: Հանձնաժողովի եզրակացության՝ ամբողջ կազմի կողմից հաստատվելուց հետո այն կուղարկվի կառավարություն:
Սկզբնապես Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը առաջարկել է տարեկան ավելի քան €1 մլն եկամուտ ունեցող քաղաքացիների համար հարկերի դրույքաչափը սահմանել 75%: Նրա նախաձեռնությունը արգելափակվել էր սահամանդրական խորհրդի կողմից: Օլանդի առաջարկը դժգոհությունների պատճառ էր դարձել նաև մի շարք հայտնի և հարուստ ֆրանսիացիների շրջանում: Մասնավորապես՝ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն որպես նախաձեռնության դեմ բողոքի նշան հրաժարվել էր Ֆրանսիայի քաղաքացիությունից:
Civilnet











