Գլխավոր Լրահոս

Standard&Poor's-ն իջեցրել է Կիպրոսի վարկանիշը

Standard&Poor's-ն իջեցրել է Կիպրոսի վարկանիշը

Միջազգային Standard&Poor's վարկանշային գործակալությունն իջեցրել է Կիպրոսի վարկային վարկանիշը՝ ССС+-ից ССС՝ բացասական կանխատեսմամբ, հաղորդում է Reuters-ը:

Գործակալությունն իր որոշումը պայմանավորել է հանգամանքով, որ ինչպես Կիպրոսի կառավարությունը, այնպես էլ բաժնետերերը չեն կարող բանկերին ապահովել անհրաժեշտ կապիտալով:

Մարտի 21-ին Կիպրոսի իշխանությունները վերջնականապես հրաժարվել են ավանդների հարկման օրինագծից և դրա քննարկումից:
Կիպրոսի խորհրդարանի խմբակացությունների ղեկավարները նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ հանդիպումից հետո համաձայնության են եկել հատուկ՝ Solidarity Fund-ի ստեղծման շուրջ, որն էլ միջազգային դոնորներից ֆինասնական աջակցության ստացման երաշխիքը կլինի:
Հիմնադրամի ստեղծման մասին հայտարարել է կառավարության մամլո խոսնակը: Հիմնադրամի նորարությունն այն է, որ նրա ստեղծման դեպքում երկրի պարտքային ծանրաբեռնվածությունը չի մեծանա, և Նիկոսիան կկատարի վարկի տրամադրմանն անահրաժեշտ պայմանները:

Հիմնդրամի համար €1 մլրդ-ն արդեն գտնվել է: Ակնկալվում է, որ €560 մլն-ը կապահովի Կիպրոսի կենտրոնական բանկը՝ ոսկու պահուստների վաճառքի հաշվին: Եվս €500 մլն-ը կհատկացնի Կիպրոսի եկեղեցին՝ իրեն պատկանող գույքի գրավադրման միջոցով:

Նիկոսիան մտադիր է նաև գրավ դնել արժեթղթերը՝ վերջերս հայտնաբերված ածխաջրածինների հանքավայրերի արդյունահանումից ստացվելիք եկամուտների դիմաց: Հնարավոր է՝ ներդրումներ անեն նաև երկրի պետական երկու խոշորագույն բանկերը: Բացի այդ՝ միջոցներ կներգարվվեն սոցիալական ապահովագրության  և կենսաթոշակային հիմնադրամի ազգայանցումից: Մասնավոր անձինք ներդրումներ կկատարեն կամավոր հիմունքներով:

Հիշեցնենք, որ մարտի 16-ին Եվրամիությունը և Արժույթի միջազգային հիմնադրամը Նիկոսիային €10 մլրդ ֆինանսական աջակցություն տրամադրելու  մասին որոշում են կայացրել՝ երկիրը սնանկացումից փրկելու համար: Անհրաժեշտ միջոցների զգալի մասը նախատեսվում է ներգրավել կիպրական բանկերի ավանդատուների միանվագ հարկման ճանապարհով: Ավելի քան €100 հազ.-ը գերազանցող ավանդների դրույքաչափեր ավելի վաղ սահմանվել էր 9,9%, մինչև €100 հազ. ավանդներինը՝ 6,75%:  Ավելի վաղ ակնկալվում էր, որ հարկերի դուսրգրումը կսկսվի մարտի 18-ին, սակայն Կիպրոսի խորհրդարանը մարտի 19-ի նիստին 36 դեմ ձայնով մերժել է հարկերի սահմանման օրինագիծը: Միջազգային դոնորների կողմից վարկ չստանալու դեպքում Կիպրոսին դեֆոլտ է սպառնում: Կիպրոսի բանկերը փակ կլինեն մինչև մարտի 26-ը: ԵԿԲ-ն հայտարարել է, որ մինչ այդ կշարունակի ապահովել կիպրական բանկերի իրացվելիությունը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում