Ռուսասատանը և Եվրամիությունը մինչև 2050թ. էներգետիկ համագործակցության «ճանապարհային քարտեզ» են ստորագրել, հաղորդում է RBC-ն: Փաստաթուղթը ստորագրվել է Եվրահանձաժողովի՝ Ժոզե Մանուել Բարուզոյի գլխավորած պատվիրակության Մոսկվա այցի շրջանակում:
Ավելի վաղ Բարուզոն հայտարարել է, որ «ճանապարհային քարտեզը» պիտի ստորագրվի մինչև ընթացիկ տարվա մարտ:
Փաստաթղթի նպատակը էներգետիկ միասնական տարածքի ստեղծման ճանապարհների և փուլերի, ինչպես նաև դրանց իրականացման հիմնական փուլերի ու ուղղվածության սահմանումն է:
2011-ին ռուս և եվրոպացի փորձագետները քարտեզի վերաբերյալ զեկույց են պատրաստել, ըստ որի՝ մինչ 2050թ. էներգետիկ սեկտորը զգալի փոփոխություններ կկրի, և այդ համագործակցությունը էներգետիկ ըդհանուր կայուն ապագայի հիմքը կլինի:
Civilnet











