Գլխավոր Լրահոս

2016-ից ԱՄՆ-ը չի լինի թիվ մեկ տնտեսությունը. ՏՀԶԿ

2016-ից ԱՄՆ-ը չի լինի թիվ մեկ տնտեսությունը. ՏՀԶԿ

Մինչ 2016թ. Չինաստանը կգերազանցի ԱՄՆ-ին տնտեսության ծավալներով և կդառնա աշխարհի խոշորագույն տնտեսությունը: Այսպիսի եզրակացություն է պարունակում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության զեկույցը:

ՏՀԶԿ փորձագետների կարծիքով՝ առաջիկա մի քանի տարիների ընթացքում Չինաստանի տնտեսությունը կշարունակի կայուն աճել: Այսպես՝ 2013թ. աճը կկազմի 8,5%՝ 2012-ի 7,8%-ի համեմատ, և 2014թ. մինչև 8,9%: Զեկույցի համաձայն՝ աշխարհում որևէ այլ երկրի տնտեսական աճի տեմպերի նման ցուցանիշներ չի արձանագրի:

ՏՀԶԿ Չինաստանի ՀՆԱ-ի աճի համար բացասական գործոն է դիտարկում երկրում երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների քիչ քանակը, գնաճի մակարդակի բարձրացումը, ֆինանսական համակարգի անկայունությունը, բնակչության ծերացումը և այլն:

Չինաստանը աշխարհի երկրորդ ամենախոշոր տնտեսություն է դարձել 2010թ.՝ գերազանցելով Ճապոնիային: Գերմանիային, որը տևական ժամանակ զբաղեցրել է  երրորդ տեղը, Չինաստանը գերազանցել էր դեռ 2007թ.:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում