Գլխավոր Լրահոս

Եվրախումբը հաստատել է Կիպրոսին €10 մլրդ վարկի հատկացումը

Եվրախումբը հաստատել է Կիպրոսին €10 մլրդ վարկի հատկացումը

Այսօր՝ մարտի 25-ի գիշերը, Եվրախումբը հաստատել է Կիպրոսին €10 մլրդ ծավալով կայունացման վարկի հատկացումը, հաղորդում է Reuters-ը:

Որոշումը հաստատվել է եվրոգոտու անդամ բոլոր 17 երկրների ֆինանսների նախարարների , ինչպես նաև միջազգային դոնորների եռյակի՝ Եվրոպական կենտրոնական բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի և Եվրախմբի կողմից:

Եվրախմբի ղեկավար Յերուն Դեյսելբլումի խոսքով՝ Եվրախմբի երկրորդ կարևոր որոշումը Կիպրոսի երկրորդ խոշորագույն բանկի՝ Laiki Bank-ի վերակառուցման մասին որոշումն է: Այսպես՝ Laiki Bank-ի մինչև €100 հազ. ծավալով հաշիվները, ԵՄ օրենսդրության համաձայն, ապահովագրված են և կփոխանցվեն Կիպրոսի Կենտրոնական բանկ: €100 հազ.-ը գերազանցող հաշիվները կսառեցվեն,և նրանց նկատմամբ հարկ կսահմանվի՝ նախնական տվյալների համաձայն՝ մինչև 40%: Ըստ Եվրախմբի ղեկավարի՝ այս միջոցառումների շնորհիվ հնարավոր կլինի ներգրավել մինչև €4,2 մլրդ: Կիպրոսի մյուս բանկերի հաշիվներում պահվող ավանդները չեն հարկվի:

Ըստ Դեյսելբլումի՝ Կիպրոսին վարկի հատկացումը կսկսվի մայիսին:

Վարկի ստացման համար Նիկոսիային անհրաժեշտ էր սեփական միջոցներով ապահովել €5,8 մլրդ-ի ներգրավումը: Սկզբնապես Կիպրոսի իշխանությունները բոլոր ավանդների հարկման մասին որոշում են ընդունել, որը երկրի խորհրդարանը մարտի 21-ի նիստում մերժել է:

Մարտի 23-ի նիստին խորհրդարանը հաստատել է անհրաժեշտ գումարի ներգրավման «պլան Բ»-ն, ըստ որի՝ կստեղծվի «համերաշխության» ազգային հիմնադրամ, որը պետական, այդ թվում՝ եկեղեցական ակտիվների գրավադրմամբ արտահերթ պետպարտատոմսեր կթողարկի:  Բացի այդ՝ կառավարությունը իրավունք է ստացել սահմանափակել կապիտալի տեղաշարժը՝ բանկերից ավանդների արտահոսքը կանխելու նպատակով: Բանկային ակտիվները կբաժանվեն «վատ» և «լավ» փոխառությունների: «Թունավոր» ակտիվները կփոխանցվեն այսպես կոչված «վատ» բանկ: Ակնկալվում է, որ մարտի 15-ից գործարքները դադարեցրած կիպրական բանկերը կվերաբացվեն մարտի 26-ին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում