Չինաստանի տնտեսության լիակատար գլոբալացումը ցավոտ չի լինի: Այսպիսի տեսակետ է հայտնել Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Պասկալ Լամին, հաղորդում է ամերիկյան CNBC-ն: Նրա խոսքով՝ Չինաստանը ներկայում ճիշտ ուղեգծով է շարժվում:
Փորձագետների կարծիքով՝ վերջին շրջանում Չինաստանի առևտրային հարաբերությունները մյուս երկրների, հատկապես ԱՄՆ-ի հետ, ավելի բարդ են դարձել: ԱՄՆ-ը Չինաստանին մեկ անգամ չի մեղադրել յուանի մանիպուլացման մեջ՝ արտահանումն առավել գրավիչ դարձնելու համար: Բացի այդ՝ հարաբերությունների վատթարացման պատճառ են դարձել կիբերանվտանգության ոլորտում վերջին շրջանի սկանդալներն ու փոխադարձ մեղադրանքները:
«Չինաստանի նոր ղեկավարության հայտարարությունները վկայում են, որ Չինաստանը բացում է իր շուկան՝ հավատարիմ մնալով տնտեսության միջազգայնացման ուղեգծին», -ասել է Լամին՝ հավելելով, որ գործընթացը առանց խոչընդոտների տեղի չի ունենա, քանի որ Չինաստանի իշխանությունները կառերեսվեն տեղի խաղորդների դիմադրությանը, որոնք հազիվ թե ողջունեն օտարերկրյա մրցակցիների ներկայությունը:
Ըստ Լամիի՝ այդ գործըթնացը շարունակվում է արդեն 10 տարի: «Սա չի նշանակում, թե այն ոչ ցավոտ է լինելու, ինչպես և այլ երկրներում: Այն, ինչը ցավոտ չէ, հաճախ անարդյունավետ է: Իսկ այն, ինչ արդյունավետ է, երբեմն ցավոտ է լինում», -ասել է ԱՀԿ նախագահը:
Ներկայում Չինաստանն ակտիվացրել է երկխոսությունը իր առևտրային գործընկերների հետ՝ մասնավորապես Ռուսաստանի և աֆրիկյան մի շարք երկների: Թեև Պեկինը ԱՀԿ-ին անդամակցում է 2001-ից, աս հանգամանքի շնորհիվ հնարավոր չի եղել լուծել զարգացած և զարգացող երկրների միջև տարբերությոնը:
Լամին նշել է, որ ԱՀԿ-ում բանակցությունների փորձաքարը ԱՄՆ-ի և Չինաստանի միջև տարաձայնությունն է:
«ԱՀԿ նախագահը կարող է աջակցել Պեկինին և Վաշինգտոնին բանակցել այն բոլոր հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ համաձայնութուն չկա», -ասել է մասին:
ԱՄՆ–ը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հետ առևտրային կապերի ամրապնդման նպատակով Անդրխաղաղօվկիանոսյան գործակցության շուրջ բանակցությունները սկսել է 2010թ.: Ներկայում դրան մասնակացում է այս տարածաշրջանի 11 երկիր, մինչդեռ խոշոր տնտեսությունները Չինաստանը, Ճապոնիան և Հնդկաստանը դրանցում ներգարավված չեն:
Civilnet











