Գլխավոր Լրահոս

Լոնդոնը՝աշխարհի թիվ մեկ ֆինանսական կենտրոն. վարկանիշ

Լոնդոնը՝աշխարհի թիվ մեկ ֆինանսական կենտրոն. վարկանիշ

2013-ին Լոնդոնը շարունակում է գլխավորել է բրիտանական Z/Yen ընկերության աշխարհի խոշորագույն ֆինանսական կենտրոնների Global Financial Centres Index վարկանիշը, հաղորդում է Bloomberg-ը:  Վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցնում է Նյու Յորքը, երրորդը Հոնկոնգն է: Լավագույն քառյակը եզրափակում է Սինգապուրը:

Ուսումնասիրության հեղինակների կարծիքով՝այս չորս քաղաքները վերահսկում են ֆինանսական տրանզակցիաների հիմնական մասնաբաժինը, և դա, ամենայն հավանականությամբ, կշարունակվի մոտ ապագայում:

Լոնդոնը առաջատարի իր դիրքերը պահպանել է՝  չնայած միջբանկային LIBOR տոկոսադրույքի շուրջ ծավալված սկանդալներին: 

Վարկանիշի հեղինակների կարծիքով՝ եվրոպական ֆինանսական կենտրոնները նախկինի պես շարունակում են մնալ բարդ իրադրությունում: Լավագույն տասնյակում եվրոպական քաղաքներից ընդգրկվել են միայն Ցյուրիխը, Ժնևը և Ֆրանկֆուրտը: Փարիզը զբաղեցրել է 26-րդ հորիզոնականը՝ 2012-ի 29-րդ տեղի համեմատ:

Մոսկվան վարկանիշում նահանջել է մեկ հորիզոնականով՝ զբաղեցնելով 65-րդ տեղը: Պեկինը 58-րդ տեղում է՝ 2012-ի 43-րդ հորիզոնականի համեմատ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում