Գլխավոր Լրահոս

Կիպրոսում բանկերի վերաբացումը երկու օրով հետաձգվել է՝ մինչև մարտի 28

Կիպրոսում բանկերի վերաբացումը  երկու օրով հետաձգվել է՝ մինչև մարտի 28

Կիպրոսի Կենտրոնական բանկը երկրում բանկորի վերաբացումը մարտի 26-ից հետաձգել է մինչև մարտի 28: Այս մասին ասված է ԿԲ մամլո հաղորդագրության մեջ, փոխանցում է Reuters-ը: Ավելի վաղ նախատեսված էր, որ երկրի բոլոր բանկերը կվերաբացվեն մարտի 26-ին՝ բացի Bank of Cyprus-ից և Cyprus Popular Bank-ից:

Կիպրոսի բանկային համակարգն արգելափակված է մարտի 16-ից՝ բանկերից կապիտալի արտահոսքը կանխելու նպատակով, որը, իր հերթին, պայմանավորված էր երկրի իշխանությունների՝ավանդների հարկման որոշմամբ:  Մարտի 19-ին Կիպրոսի խորհրդարանը մերժել է այս առաջարկը: Մարտի 25-ին միջազգային դոնորների «եռյակը»՝ Եվրոպական կենտրոնական բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը և Եվրախումբը Կիպրոսին €10 մլրդ վարկի հատկացման որոշում են ընդունել: Եվրախմբի մյուս կարևոր որոշումը Կիպրոսի երկրորդ խոշորագույն՝ Laiki Bank-ի վերակառուցումն է: Այսպես՝ բանկի մինչև €100 հազ. ծավալով հաշիվները, ԵՄ օրենսդրության համաձայն, ապահովագրված են և կփոխանցվեն  Կիպրոսի ԿԲ: €100 հազ.-ը գերազանցող հաշիվները կսառեցվեն, և  նրանց  նկատմամբ հարկ կսահմանվի՝ նախնական տվյալների համաձայն՝ մինչւ 30%: Եվրախմբի հաշվարկների համաձայն՝ այս միջոցառումների շնորհիվ հնարավոր կլինի ներգրավել €4,2 մլրդ: Կիպրոսի մյուս բանկերում պահվող ավանդները չեն հարկվի:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում