Միջազգային վարկանաշային Standard&Poor's գործակալությունը2013թ. եվրոգոտու ՀՆԱ-ի աճի 0,1% -ով դանդաղման կանխատեսումը իջեցրել է մինչև 0,5%-ով, հաղորդում է Reuters-ը:
Գործակալության փորձագետները իրենց որոշումը պայմանավորել են հիմքերի առկայությամբ, որ եվրոգոտու դրամավարկային քաղաքականության միջոցով հնարավոր չէ լուծել ընթացիկ՝ հատկապես խիստ խնայողությանն առնչվող խնդիրների մի մասը: Ըստ S&P-ի՝ տնտեսությանն աջկացող հիմնական գործոնը շարունակում մնալ արտահանումը՝ պետական և մասնավոր սեկտորի կողմից ներդրումների կրճատման պայմաններում:
Արտահանման ցուցանիշները եվրոգոտու երկրներում տարբեր են: Այսպես՝ Իսպանիայում և Պորտուգալիայում այդ ցուցանիշները գերազանցում են Ֆրանսիայի և Իտալիայի արտահանման ծավալներին:
2012-ի 4-րդ եռամսյակում եվրոգոտու ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0,6%-ով: 2012-ին եվրոգոտու ՀՆԱ-ն նվազել է 0,5%-ով: Եվրոպական կենտրոնական բանկը ընթացիկ տարում եվրոգոտու ՀՆԱ-ի 0,5%-ով նվազում է կանխատեսել:
Civilnet











