Գլխավոր Լրահոս

Բրազիլիան և Չինաստանը երկկողմ առևտրում սվոփ գծի ստեղծման համաձայնագիր են ստորագրել

Բրազիլիան և Չինաստանը երկկողմ առևտրում սվոփ գծի ստեղծման համաձայնագիր են ստորագրել

Այսօր՝ մարտի 27-ին, Հարավաֆրիկյան հանրապետության Դուրբան քաղաքում մեկնարկել է BRICS-ի երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) հերթական գագաթաժողովը: Գագաթաժողովի նախօրեին Բրազիլիայի և Չինաստանի ֆինանսների նախարարները $30 մլրդ-ին համարժեք սվոփ գծի ստեղծման մասին համաձայնագիր են ստորագրել: Այն կօկտագործվի երկու երկրներրի միջև կատարվող առևտրային փոխհաշվարկներում, հաղորդում է Reuters-ը:

2012թ. երկու երկրների միջև առևտրի ծավալը կազմել է  ավելի քան $75 մլրդ: Արժութային սվոփի մասին համաձայնագրի արդյունքում երկկողմ առևտրային փոխհաշվարկներում դոլարի մասնաբաժինը զգալիորեն կնվազի:

Բրազիլիայի ֆինանսների նախարար Գվիդո Մանտեգան հայատարարել է, որ այս քայլի  նպատակը գլոբալ ֆինանսական շուկաներում հնարավոր անկայունության ժամանակահատվածում բացասկան հետևանքների մեղմացումն է:

«Հնարավոր նոր ճգնաժամի և ֆինանսական շուկաներում ցնցումների դեպքում դոլարային իրացվելիությունը կարող է կտրուկ նվազել, քանի շուկաներում դոլարը գերակայող դիրքեր ունի: Այժմ սակայն առկա են երաշխիքներ, որ առևտրային մեր խոշորագույն գործընկերոջ հետ բոլոր գործարքները ցանկացած դեպքում կֆինանսավորվեն, և հնարավոր կլինի խուսափել ֆինանսավորման անսպասելի դադարեցումից»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ համաձայնագիրը կսկսի գործել արդեն այս տարվա երկրոդ կեսից:

BRICS-ի երկրները դիտարկում են նաև համատեղ արժութային պահուստների և բանկի ստեղծման հնարավորությունը՝ Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի համանմանությամբ:
Համատեղ արժութային պահուստների ստեղծման դեպքում կազմակերպության անդամ երկրները կկարողանան իրացվելիության մատչում ստանալ պարտքային պարտավորությունների վերաֆինանսավորման հարցում խդիրների առերեցվելու պայմաննեորւմ:
2012-ի վերջին BRICS-ի երկրները սկսել են քննարկել $240 մլրդ ծավալով պահուստների ստեղծման հարցը՝  իրացվելիության  վրա կարճաժամկետ ճնշումները կանխելու նպատակով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում