Գլխավոր Լրահոս

Կիպրոսի փրկության ծրագիրը եվրոպական մյուս երկրների համար շաբլոն չի դառնա

Կիպրոսի փրկության ծրագիրը եվրոպական մյուս երկրների համար շաբլոն չի դառնա

Կիպրոսի  ծրագիրը շաբլոն չի դառնա, և այն մշակվել է բացառապես Կիպրոսի համար: Այս մասին ասված է եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարների որոշման մեջ, հաղորդում է Bloomberg-ը: Այսպիսով՝ եվրոգոտու կառավաությունները հերքել են Եվրախմբի նախագահ Յերուն Դեյսելբլումի հայտարարությունը, որ կիպրական ճգնաժամի հաղթահրման տարբերակը կարող է շաբլոն դառնալ ամբողջ եվրոգոտում պարտքային խնդիրների լուծման համար:  

Եվրոպական երկրների մեծ մասին մտահոգել է հանգամանքը, որ կիպրական տարբերակը կարողէ դառնալ ճգնաժամի հաղթհարման քաղաքականության անքակտելի մասը: Նրանք հայտարարել են այդ սցենարի չկրկնման պաշտոնական հաստատման անհրաժշետության մասին:

Ըստ որոշման՝ կիպրական ճգնաժամի վերաբերյալ որոշումները ուղղված են արժութային միության ամրապնդմանը՝ սերտ ինտեգրման և համեաշխության հիմքի վրա: Ֆինանսների նախարարները վերահաստատել են նաև կառավարման տնտեսական համակարգի բարեփոխման ծրագրի, ինչպես նաև բանկային միության ստեղծմանն ուղղված քայլերի իրականացումը:

Կիպրոսը միջազգային դոնորների «եռյակից»՝ Արժույթի միջազգային հիմնադրամից, Եվրոպական կենտրոնական բանկից և Եվրախմբից  €10 մլրդ վարկի ստացման դիմաց համաձայնել է Bank of Cyprus վերակառուցմանը, որի հետևանքով ավելի քան €100 հազ. ծավալով ավանդների կորուստները կարող են կազմել ավելի քան 30%: Բացի այդ՝ Կիպրոսի երկրորդ ամենախոշոր բանկը՝ Laiki-ն, պետք է ամբողջությամբ փակվի, ընդ որում՝ փոխհատուցում կստանան բանկի միայն մինչև €100 հազ. ավանդներ ունեցողները: 

Ամերիկացի հայտնի տնտեսագետ,Նոբելյան մրցանակի դափնեկիր, ամերիկյան New York Times-ի սյունակագիր Պոլ Կրուգմանի կարծիքով՝ Կիպրոսի համար լավագույն տարբերակը եվրոգտին լքելն է:  «Կիպրոսը եվրոգոտուց պետք է դուրս գա հենց հիմա: Պատճառը շատ պարզ է. եվրոյի գոտում մնալու դեպքում Կիպրոսը բանկային նոր սեկտորի կառուցման ընթացքում երկարատև դեպրեսիայի մեջ կհայտնվի, որը կարող է շարունակվել մի քանի տարի: Մինչդեռ եվրոգոտին լքելու և նոր արժույթի փոխարժեքի կտրուկ արժեզրկման դեպքում այդ գորընթացը ավելի արագ կլինի»,- ասել  է Կրուգմանը:

Նրա կարծիքով՝ առաջարկված լուծման դեպքում Կիպրոսին սպառնում է Հունաստանի ճակատագիրը, ընդ որում՝ շատ ավելի վատ տարբերակով՝ հաշվի առնելով կիպրական տնտեսության խաթարված հիմքերը:

Հայտնի տնտեսագետը՝ մյուս կողմից՝ նշում է, որ Կիպրոսը եվրոգոոին չի լքի քաղաքական դրդապատճառներով: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում