Առաջիկա երկու տարում Ռուսաստանի տնտեսական աճի տեմպերը 4%-ից ցածր կլինեն, և որոշ եռամսյակներում ՀՆԱ-ի աճը չի գերազանցի 3%-ը: Այսպիսի կանխատեսում է պարունակում ամերիկացի հայտնի տնտեսագետ,ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի տնտեսական խորհրդական Նուրիել Ռուբինիի գլխավորած Roubini Global Economics հետազոտական ընկերության զեկույցը: Այսպես՝ ընկերության փորձագետների կանխատեսման համաձայն՝2013թ. Ռուսաստանի տնտեսական աճի տեմպերը կդանդաղեն մինչև 3,3%՝ 2012-ի 3,4%-ի համեմատ: 2014թ. դանդաղումը կշարունակվի ՝ կազմելով 3,2%:
ՀՆԱ-ի թույլ աճը փորձագետները պայմանավորում են հանգամանքով, որ Ռուսաստանի կառավարության կողմից անցկացվող բարեփոխումների արդյունքները մոտ ապագայում շոշափելի չեն լինի, և Ռուսաստանի տնտեսությունը կշարունակի զգալի վնասներ կրել բարձր գնաճի, Եվրոպայում ռուսական արտադրանքի ցածր պահանջարակի, իրական տնտեսությունում ոչ բավարար ներդրումների, ինչպես նաև արդյունաբերական ոչ բավարար հզորությունների հետևանքով:
Զեկույցի հեղինակների կարծիքով՝ 2013-2014թթ. Ռուսաստանի տնտեսության հիմնական շարժիչ ուժը կշարունակի մնալ սպառումը՝ չնայած կառավարության՝ աճը ներդրումների հաշվին ապահովելու մտադրությանը: Ըստ Roubini Global Economics-ի՝ գործարար միջավայրի բարելավամանն ուղղված բարեփոխումները հանգեցրել են իրադրության որոշակի դրական փոփոխությանը, սակայն դա բավարար չէ ներդրումների հոսքի մեծացման ապահովման համար:
Ընկերության փորձագետների կարծիքով՝ Ռուսաստանը պետք է մոտ ապագայում սկսի պետական մարմինների և դատական համակագի բարեփոխումների իրականացումը: Տնտեսության աճի արագացման համար անհրաժեշտ է ներդրումներ անել ենթակառուցվածքներում և մարդկային կապիտալում: Այս դեպքում, ըստ Roubini Global Economics-ի, գլխավոր հարցն այն է՝ ինչ ուղի կընտրի Ռուսաստանի կառավարությունը, որը շարունակում է նախապատվություն տալ արդյունաբերականացմանը և ներկրումը տեղական արտադրանքով փոխարինելուն՝ տնտեսությունում պետության՝ որոպես գլխավոր դերակատարի կարգավիճակի պահպանման պայմաններում:
Ինչ վերաբերում է հարկաբյուջետային քաղաքականությանը, ըստ փորձագետների, այն պետք է ուղղված լինի աճի արագացման ապահովմանը, ընդ որում՝ կարճաժամկետ հեռանկարում:
Ռուսասատանի կառավարությունը բազմիսց հայտարարել է, որ մտադիր է ՀՆԱ-ի կտրուկ աճ ապահովել: Վարչապետ Դմիտի Մեվեդևի խոսքով՝ Ռուսատանին ՀՆԱ-ի տարեկան 5% աճ է ահրաժեշտ: Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության կանխատեսումների համաձայն՝ 2013թ. Ռուսատանի ՀՆԱ-ի աճը կկազմի 4-4,5%:
Civilnet











