Պարենամթերքի բոլոր տեսակների համաշխարհային գները անշեղորեն նվազում են արդեն կես տարի անընդմեջ, սակայն նախկինի պես շարունակում են մնալ բավական բարձր մակարդակում՝ նախորդ տարվա համեմատ, ասվում է Համաշխարհային բանկի պարենամթերքի գների մարտյան զեկույցում: ՀԲ փորձագետների կանխատեսումները ընթացիկ տարվա համար բավական լավատեսական, սակայն՝ չափավոր: Ցանքերի համար հիմնական ռիսկերը շարունակում են մնալ երաշտները ԱՄՆ-ում և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Ռուսաստանի Հարավային ռեգիոններում:
ՀԲ զեկույցի համաձայն՝ վերջին կես տարում պարենամթերքի գլոբալ շուկայում գների անկումը կազմել է 9%՝ 2012թ. օգոստոսին արձանագրված առավելագույն ցուցանիշների համեմատ:
Բանկի փորձագետները առատ բերքի են կանխատեսում Եվրոպայում, սևծովյան երկրներում՝ բացառությամբ Ռուսաստանի հարավային ռեգիոնների, Չինաստանում և Հնդկաստանում: ՄԱԿ պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը ևս ընթացիկ տարվա համար ցորենի համաշախարհային արտադրության աճ է կանխատեսում՝ մինչև 690 մլն տ, որը 4,3%-ով գերազնացում է անցած տարվա ցուցանիշը: Ըստ ՀԲ-ի՝ ԱՄՆ հարավում ամռանը կրկին չորային եղանակ է կանխատեսվում: Եղանակային պայմանները խնդրահարույց կարող են լինել նաև Արգենտինայի, Հարավաֆրիկայն Հանրապետության և Ավստրալիայի համար, ինչի հետևանքով առաջիկա ամիսներին մատակարարաումները կարող են ընդհատվել: Գների նկատմամբ մեծ ճնշումներ կգործադրվեն նաև Չինաստանի և խոշոր մյուս ներկրողների՝ Մեքսիկայի, Ինդոնեզիայի, Հարավային Կորեայի և Թուրքիայի մեծ պահանջարկի պայմաններում:
Զեկույցի տվյալների համաձայն՝ կես տարում հացահատիկային կուլտուրաների պաշարները կրճատվել են 3%-ով, ընդ որում՝ ցորենինը 9%-ով, կերի կուլտուրաներինը՝ 6%-ով: Այս ամենի արդյունքում՝ հացահատիկների բոլոր տեսակաների պաշարների հարաբերակցությունը սպառման նկատմամբ նվազել է 22%-ից մինչև 20,6%: Չնայած հանգամանքին, որ 2012-ի հոկտեմբերից ի վեր ցորենի գինը նվազել է 5%-ով, ներկայում ցորենը 9%-ով թանկացել է 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Ընդ որում՝ անցած կես տարում Արևելյան Եվրոպայի երկրներում այն զգալիորեն թանկացել է՝ Բելառուսում՝ 17%-ով, Մոլդովայում՝ 10%-ով և Ուկրաինայում 9%-ով: Բրազիալիլոյւմ ևս ցորենը զգալիորն թանկացել է՝ մեկ տարում 45%-ով, ինչը պայմանավորված է Արգենտինայից արտահանումների ծավալների նվազմամբ:
2013-ի հունվար-մարտ ամիսներին պարենամթերքի համաշխարհային գների նվազման ֆոնին Ռուսաստանում սննդամթերքի գնաճը կազմել է 1,9%՝ ԵՄ 0,6%-ի համեմատ: Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության կանխատեսման համաձայն՝ այս տարի հացահատիկային կուլտուրաների բերքը կկազմի շուրջ 95 մլն տ՝ 2012-ի 70,9 մլն-ի համեմատ: Ներկայում Ռուսատանի կառավարությունը գների կայունացման նպատակով արդեն վաճառքներ է իրականացնում հացատիկների պետական պահուստներից:
Civilnet











