Գլխավոր Լրահոս

BRICS-ը $100 մլրդ-անոց պահուստային արժույթ է կստեղծի

BRICS-ը $100 մլրդ-անոց պահուստային արժույթ է կստեղծի

Մարտի 26-ից 27-ը Հարավաֆրիկյան հանրապետության Դուրբան քաղաքում տեղի ունեցած հերթական գագաթաժողովին BRICS-ի երկրները (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) $100 մլրդ ծավալով արժութային պահուստի ստեղծման մասին սկզբունքային որոշում են ընդունել, հաղորդում է Reuters-ը: Պահուստային միջոցները նախատեսվում է օգտագործել ճգնաժամային իրավիճակներում աջակացության հատկացման համար: Ամենից շատ միջոցներ կներդնի Չինաստանը՝ $41 մլրդ, ամենաքիչը՝ Հարավաֆրիկյան հանրապետությունը՝ $5 մլրդ: Մյուս երկրների մասնաբաժինները հավասար կլինեն՝ $18 մլրդ-ական:
Այդ գումարները երկրները կհատկացնեն ոչ թե բյուջեներից, այլ կենտրոնական բանկերի ոսկերաժութային պահուստներից: Սա պայմանավորված  է  հանգամանքով, որ զարգացող տնտեսությունների առևտրային հաշվեկիռը գրեթե միշտ դրական է, հետևապես նրանց ոսկեարժութային պահուստների ծավալները բավական մեծ են: Այսպես՝  Հնդկաստանի միջազգային պահուստների ծավալը $345 մլրդ է, Բրազիլիայինը՝ $357 մլրդ, Ռուսաստանինը՝ $510 մլրդ: Չինաստանը, ըստ միջազգային պահուստների ծավալի ցուցանիշի, համաշխարհային առաջատարն է՝ $3,3 տրլն-ով:  Ամենափոքր պահուստները Հարավաֆրիկյան Հանրապետությանն են՝ $50 մլրդ:

Ըստ գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրի՝ պահուստը կազմակերպության անդամ երկրներին գումար կհատկացնի կարճաժամկետ  իրացվելիության չբավարարման դեպքում: Երկրների ղեկավարների կարծիքով՝ այն կհամալրի արդեն գործող պաշտպանիչ գործիքների շարքը:

Նախատեսվում է, որ պահսուստի ստեղծման աշխատանքների վերաբերյալ քննարկումնները  անդամ երկրները կշարունակենՄեծ քսանյակի ֆինանսների նախարարների ապրիլին կայանալիք հանդիպման շրջանակում:

Գագաթաժողովին որոշվել է նաև, որ BRICS-ի ֆինանսների նախարարները պետք է պահուստի ստեղծմանը զուգահեռ ստորագրեն Զարգացման բանկի ստեղծման մասին համաձայնագիր, որը գագաթաժողովին չի ստորագրվել, ինչպես ավելի վաղ կանխատեսվում էր: Սա պայմանավորված է բանկի ստեղծմանն առչվող մի շարք հարցերում առկա անորոշությամբ: Մասնավորապես՝ դեռևս հստակեցված չէ երկրներից յուրաքանչյուրի մասնաբաժինը առաջնային կապիտալում, բանկի կենտրոնակայանի գտնվելու վայրը և այլն:

Նոր բանկի հիմնական նպատակը անդամ երկրներում երկարամյա մի շարք նախգծերում ներդրումների իրականացումն է: Զարգացող երկրները ենթակառուցվածքային որոշ նախագծերի իրականացման հարցում առերեսվում են երկարատև ֆինանսավորման և ուղղակի ներդրումների բացակայության խնդրին: Ակնկալվում է, որ բանկը BRICS-ի երկրներին վարկերը կհատկացնի իրենց ազգային արժույթով:

Փորձագետների կարծիքով՝ BRICS-ը սեփական պահուստի և բանկի ստեղծմամբ փորձում է որոշակի հակակշիռ ստեղծել Արևմուտքին և Արժույթի միջազգային հիմնադրամին՝ մտահոգված լինելով  կառույցում ԱՄՆ և եվրոպական երկրների դերկատարման մեծացմամբ՝ հատկապես կարևոր որոշումների ըդունման հարցում:

Զարգացման բանկի ստեղծամն նախաձեռնությունը Հնդկաստանին  է: BRICS-ի երկրներում բնակվում է աշխարհի բնակչության 43%-ը:  Համաշխարհային ՀՆԱ-ում նրանց մասնաբաժինը կազմում է 20–25%՝ 13,7 տրլն: Ոսկեարժութային պահսուտների ընդհանուր ծավալը կազմում է $4,4 տրլն:

BRICS-ի ղեկավարների խոսքով՝ Զարգացման բանկը արդեն գործող բանկերին ոչ թե մրացակցելն է, այլ նախագծերի ֆինանսավորմանն ուղղված նրանց ջանքերի ավելացումը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում