Գլխավոր Լրահոս

Նիկոսիան մտադիր է անցնել էլեկտրոնային փողերի

Նիկոսիան մտադիր է անցնել էլեկտրոնային փողերի

Կիպրոսի իշխանությունները մտադիր են շրջանառության մեջ էլեկտրոնային փողեր՝ բիթկոյններ (bitcoin) դնել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով կիպրական լրատվամիջոցները։

Բիթկոյնը ստեղծվել է 2009թ. Սատոսի Նակամատո կեղծանվամբ մեկի կողմից և այն կախված չէ ինչ-որ կոնկրետ արժույթից։ Մարտի 22-ին նրա փոխարժեքը կազմել է 1 բիթկոյն՝ $70-ի դիմաց՝ դառնալով աշխարհի ամենաթանկ արժույթը: Ակնկալվում է, որ կիպրական բանկոմատները սովորական թղթադրամները փոխանակելու են բիթկոյնի և հակառակը։

Մարտի 27-ից կիպրացիներին արգելվել է կանխիկացնել օրական €100-ից ավելի գումար՝ պայմանավորված կանխիկի մեծ պահանջարկով: Ավելին՝ Կիպրոսի իշխանությունները Եվրոպական կենտրոնական բանկին նոր թղթադրամների մեծածավալ՝ €5 մլրդ-ի խմբաքանակ են պատվիրել, որը մարտի 27-ի երեկոյան Ֆրանկֆուրտից հատուկ չվերթով Կիպրոս է բերվել։

Կիպրական բանկերը, որոնք փակ էին մարտի 16-ից, վերաբացվել են միայն մարտի 28-ին։ Բանկերը դիմել են իրավապահ մարմիներին՝ անձնակազմի անվտանգությունն ապահովելու խնդրանքով՝ հաշվի առնելով հաճախորդների հսկայական հերթերը:

Մշակվել է նաև հաճախորդների սպասարկման, միջոցների կանխիկացման ու ավանդների դուրսբերման հատուկ ծրագիր։ Այսպես՝ արտերկիր մեկնող կիպրացիները կկարողանան երկրից մինչև €3 հազ. կանխիկ միջոցներ դուրս բերել։ Արտերկրում կրեդիտ քարտերով ամսական վճարումները կսահմանափակվեն մինչև €5 հազ-ի մակարդակում։ Բանկերում հնարավոր կլինի կանխիկացնել օրական մինչ €300: Այս կերպ Կիպրոսի իշխանությունները փորձում են կանխել կապիտալի զանգվածային արտահոսքը երկրից։

Չնայած ձեռնարկված բոլոր այս միջոցառումներին՝ միջազգային Moody’s վարկանշային գործակալությունը չի բացառել Կիպրոսի՝ եվրոգոտին լքելու հավանականությունը։ Գործակալությունը հենց այս հանգամանքով է պայմանավորել մարտի 27-ին Կիպրոսի վարկային առաստաղը մինչև Caa2 մակարդակ իջեցնելու մասին որոշումը։ Ավելին՝ գործակալությունում հնարավոր են համարել հաջորդ շաբաթվա ընթացքում Կիպրոսի վարկային վարկանիշի իջեցումը։ Այն ներկայում Саа3 մակարդակում է՝ բացասական կանխատեսմամբ։

Կիպրոսը միջազգային դոնորների «եռյակից»՝ Արժույթի միջազգային հիմնադրամից, Եվրոպական կենտրոնական բանկից և Եվրախմբից, €10 մլրդ վարկի դիմաց համաձայնել է Bank of Cyprus վերակառուցմանը՝ €100 հազ-ը գերազանցող ավանդները հարկելով 30%-ով։ Փակվելու է երկրի երկրորդ ամենախոշոր՝ Laiki բանկը, ընդ որում՝ այս փուլում փոխհատուցվելու են բանկում պահվող մինչև €100 հազ. ծավալով ավանդները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում