Գլխավոր Լրահոս

Կիպրոսի բանկերի ավանդատուներին որպես փոխհատուցում կտրվեն բաժնետոմսեր

Կիպրոսի բանկերի ավանդատուներին որպես փոխհատուցում կտրվեն բաժնետոմսեր

Կիպրոսի Bank of Cyprus-ի ավանդատուները, որնց ավանդը գերազանցում է €100 հազ.-ը, կստանան բանկի բաժնետոմսեր՝ ավանդի 37,5%-ին գումարի չափով: Ավանդների մնացած մասը, ամենայն հավանականությամբ, չի վերադարձվի, հաղորդում է Reuters-ը:

Նախատեսվում է, որ €100 հազ.-ը գերազանցող ավանդների 22,5%-ին համարժեք գումարին տոկոսներ չեն ավելանա: Չի բացառվում, որ ավանդատուները այս գումարին համարժեք բաժնետոմսեր կստանան ավելի ուշ: Ավանդի մնացած 40%-ի վրա տոկոսներ կավելանան, սակայն ավանդատուն այդ գումարը կարող է ստանալ միայն երկրի ֆինանսական իրավիճակի լիակատար կարագվորման դեպքում:

Ըստ Կիպրոսի ֆինանսների նախարարի՝ Laiki բանկի խոշոր ավանդատուների գումարի մինչև 80%-ը դուրս կգրվի, և գումարի մնացած մասը հնարավոր կլինի ստանալ միայն մի քանի տարվա ընթացքում: Բանկի ավանդատուները, որոնց գումարը ապահովագրված չէ՝ ընդհանուր առմամբ €3,2 մլրդ, կկորցնեն իրենց ավանդի զգալի մասը:

Հիշեցնենք, որ մարտի 25-ին Կիպրոսը միջազգային դոնորների «եռյակից»՝ Արժույթի միջազգային հիմնադրամից, Եվրոպական կենտրոնական բանկից և Եվրախմբից  €10 մլրդ վարկի ստացման դիմաց համաձայնել է Bank of Cyprus վերակառուցմանը, որի հետևանքով ավելի քան €100 հազ. ծավալով ավանդների կորուստները կարող են կազմել ավելի քան 30%: Բացի այդ՝ Կիպրոսի երկրորդ ամենախոշոր բանկը՝ Laiki-ն, պետք է ամբողջությամբ փակվի, ընդ որում՝ փոխհատուցում կստանան բանկի միայն մինչև €100 հազ. ավանդներ ունեցողները: 

Միջազգային վարկանշային Fitch գործակալությունը Կիպրոսի երեք բանկերի՝ Bank of Cyprus-ի, Cyprus Popular Bank-ի և Hellenic Bank-ի վարկանիշները վերանայման  է դրել, Գործակալությունն իր որոշումը պայմանավորել է ավանդների հնարավոր հարկմամբ: Moody’s վարկանշային գործակալությունը չի բացառել Կիպրոսի՝ եվրոգոտին լքելու հավանականությունը։ Գործակալությունը հենց այս հանգամանքով է պայմանավորել մարտի 27-ին Կիպրոսի վարկային առաստաղը մինչև Caa2 մակարդակ իջեցնելու մասին որոշումը։ Ավելին՝ գործակալությունում հնարավոր են համարել այս շաբաթվա ընթացքում Կիպրոսի վարկային վարկանիշի իջեցումը։ Այն ներկայում Саа3 մակարդակում է՝ բացասական կանխատեսմամբ։

Կիպրոսի տնտեսության աջակցմանն ուղղված ուշագրավ նախաձեռնությամբ է հանդես եկել երկրի նախագահ Նիկոս Անաստասիադեսը: Մարտի 31-ին՝ Fileleftheros թերթին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ պատրաստ է վերանայել երկրում խաղատների գործունեության՝ դեռևս 1974թ. գործող արգելքը: Փորձագետների կարծիքով՝ այս քայլին դեմ կլինի առաջին հերթին եկեղեցին, որը մշտապես չի աջակցել խաղատների օրինականացմանը կղզու հարավային՝ հունական հատվածում:
Մինչ այժմ խաղատներ գործել են միայն կղզու թուրքական՝ հյուսիսային մասում: Այսպես՝ Անկարայից և Ստամբուլից պարբերաբար կազմակերպվում են «խաղատնային» շրջայցեր, որոնց արժեքը չի գերազանցում €300-ը:

 

 
 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում