Գլխավոր Լրահոս

LIBOR-ի գործով հանգուցային մեղադրանքերը հանվել են բանկերի վրայից

LIBOR-ի գործով հանգուցային մեղադրանքերը հանվել են բանկերի վրայից

Նյու Յորքի դաշնային դատարանի դատավոր Նաոմի Ռիս աշխարհի խոշորագույն բանկերի վրայից հանել է միջբանկային վարկավորման LIBOR տոկոսադրույքը մանիպուլացնելու հետ կապված մեղադրանքները: Մասնավորապես՝ հանվել են հակամենաշնորհային օրենսդրության խախտման, դրանց չարաշահմանն առնչվող հանգուցային մեղադրանքները:

Հայցվորները, այդ թվում՝ խոշոր բաժնետերեր, ինչպես նաև Բալթիմորի քաղաքապետարանը, աշխարհի խոշորագույն բանկերին մեղադրում են հակամենաշնորհային օրեսնդրության խախտման, ինչպես նաև հումքի գների մանիպուլացման մեջ: Բալթիմորի քաղաքապետարանը հայտարարել է, որ այդ ամենի հետևանքով կրել է միլիոնավոր դոլարների վնաս, որը հանգեցրել է քաղաքի բյուջեի զգալի կրճատմանը:
Որպես պատասախանող կողմ հանդես են գալիս 16 խոշոր բանկեր, որոնց թվում՝ շվեյցարական Credit Suisse-ը, UBS ամերիկյան Citigroup-ը, JPMorgan Chase-ը, Bank of America-ը բրիտանական Barclays-ը, HSBC-ն, գերմանական Deutsche Bank-ը և այլն:

Ըստ դատավորի՝ բանկերը չեն խախտել հակամենաշնորհային օրենսդրությունը, քանի որ Libor-ի մանիպուլացումը որևէ կերպ չի ազդել ազատ մրցակցության վրա:

Բացի այդ՝ մեղադրանքների մի մասը հանվել է՝ պայմանավորված դրանց  ժամկետի ավարտով: Ըստ դատարանի՝ Libor-ի հետ կապված խախտումների մասին տեղեկությունները հայտնվել  են դեռ 2008թ. և հայցվորները կարող էին մեղադրանքներ ներկայացնել այդ ժամանակ: Մեղադրանքների մյուս մասի չեղյալ հայտարարվելու հիմքում հայցի սխալ ձևակերպումն է, քանի որ օրենսդրական խախտումների մեծ մասը կատարվել է Լոնդնում, այլ ոչ ԱՄՆ-ում: Դատարանը կշարունակի քննել հիմնականում բորսայական ապրանքների առևտրի օրենսդրական խախտումները:   

Դատարանի դրական որոշման դեպքում՝ բանկերին բազմամիլիարդանոց տուգանքներ ե ն սպառնում: Բանկերի մի մասն արդեն տուգանվել է ֆինանսական կարգավորիչների կողմից, որոնց ընդհանուր ծավալը գերազացնել է $2,5 մլրդ-ը:  Այսպես՝ UBS բանկը բրիտանական, ամերիկյան և շվեյցարական  կարգավորիչներին հարկադրված է եղել վճարել $1,5 մլրդ, շոտլանդական А Royal Bank of Scotland-ը՝ $612 մլն:

Միջազգային խոշոր բանկերը միտումնավոր նվազեցրել են Libor-ի համար տրամադրվող ցուցանիշները: Տոկոսադրույքի մանիպուլացման գործում ներքաշված են աշխարհի 20 խոշոր բանկեր: Libor-ին են ուղղորդվում ֆինանսական տարբեր ապրանքների ավելի քան $550 տրլն-ի տոկոսադրույքներ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում