Գլխավոր Լրահոս

Սաուդյան Արաբիան կարգելափակի Skype-ը

Սաուդյան Արաբիան կարգելափակի Skype-ը
Սաուդյան Արաբիան անհասկանալի պատճառներով հնարավոր է` արգելափակվի Skype, Viber և WhatsApp մեսենջերների մատչումը, հաղորդում է CNN-ը: Հատկանշական է, որ Սաուդյան Արաբիայի Հաղորդակցությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների գծով հանձնաժողովի պաշտոնական հայտարարությունում չի մեկնաբանվում, թե ինչ կանոններ են խախտվում ակնթարթային հաղորդագրություններ ուղարկելու և զանգեր կատարելու հնարավորություն ընձեռող այս ծրագրերի օգտագործման ընթացքում: Սաուդյան Արաբիայի իշխանությունները, ըստ ամենայնի, այս ծրագրերի միջոցով ցանկանում են հետևել անձնական նամակագրությանը և հեռախոսային խոսակցություններին: CNN-ի տվյալների համաձայն` սաուդցի բլոգերները նշում են, թե պետության այս քայլը պայմանավորված է ընդդիմության հանդեպ ունեցած վախով: Խոսքը երկրում կանանց իրավունքների համար պայքարող ակտիվիստների մասին է: Նշենք, որ վերջերս քաղբանտարկյալների աջակցությանն ուղղված ցույցը կազմակերպվել էր WhatsApp ծրագրի միջոցով:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում