Գլխավոր Լրահոս

Հայոց ցեղասպանության ճանաչումը կոչ անող գովազդային վահանակներ ԱՄՆ-ում

Հայոց ցեղասպանության ճանաչումը կոչ անող գովազդային վահանակներ ԱՄՆ-ում
Հայոց ցեղասպանության ճանաչումը կոչ անող գովազդային երեք նոր վահանակ է տեղադրվել ԱՄՆ-ում՝ Ֆոքսբորոյում, Քեմբրիջում և Ուոթերթաունում (Մասաչուսեթս)։ Ամենամյա գովազդային վահանակների տեղադրումը հովանավորել է «Խաղաղության Արվեստ» կազմակերպությունը (Peace of Art, Inc.-ը, www.peaceofart.org): Վահանակները նվիրված են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Այս վահանակներով հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին` կոչ անելով միջազգային հանրությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և դատապարտել հանցագործներին։ 98 տարի է անցել, սակայն 1915թ. սարսափելի իրադարձությունների արյունոտ ձեռնահետքերը դրոշմվել են աշխարհի պատմության էջերի վրա, երբ 1,5 միլիոն հայեր կորցրին իրենց կյանքը»,- ասել է «Խաղաղության Արվեստ» կազմակերպության նախագահ Դանիել Վարուժան Հեճինեանը։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում