Գլխավոր Լրահոս

Մայքլ Դելը Dell-ը կվաճառի մեկ պայմանով

Մայքլ Դելը Dell-ը կվաճառի մեկ պայմանով
Համակարգիչներ արտադրող ամերիկյան Dell ընկերության հիմնադիր Մայքլ Դելը հայտարարել է, որ պատրաստ է հավանություն տալ Blackstone Group հիմնադրամի՝ Dell-ի գնման գործարքին պայմանով, եթե ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում մնալու երաշխքիներ ստանա, հաղորդում Bloomberg-ը: 2012թ. օգոստոսից Դելը բանակցություններ է վարում ընկերության տնօրենների խորհրդի հետ՝ այն հանրայինից մասնավոր ընկերություն դարձնելու հարցի շուրջ: Նրա կարծիքով՝ Dell-ի ծավալները և կառուցվածքը չեն համապատասխանում հանրային ընկերության կարգավիճակին, և բիզնեսն ավելի արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է ներդրումներ կատարել նոր տեխնոլոգիաների նախագծման, անհատական համակարգիչների և պլանշետների արտդրության, մասնագետների ներգրավման համար: Սակայն այս ամենին, ըստ Դելի, ներդրողները հավանություն չեն տա, քանի որ առաջարկվող քայլերի միջոցով հնաավոր չի լինի ապահովել ինչպես շահույթների, այնպես էլ գնանշումների աճ: Այս տարվա հուվարին Դելը Silver Lake Partners հիմնադրամի հետ համատեղ առաջարկել է ընկերությունը հետ գնել $24,4  մլրդ-ով: Ընկերության փոքրամասնական բաժնետերերը քննադատել են Դելին ՝ նշելով, որ նրա առաջարկած գումարը քիչ է: Արդյունքում ընկերությունում հանաձնաժողով է  ստեղծվել, որը պետք է ուսումնասիրի գնման առաջարկները: Մարտի վերջին Դելը առաջարկ է ստացել ներդրողների կոնսորցիումից՝ Blackstone Group-ի գլխավորությամբ: Ըստ ամերիկյան Wall Street Journal-ի՝ վերջիններս առաջարկել են մեկ բաժնետոմսի դիմաց վճարել $15: Ներկայում Դելի մասնաբաժինը ընկերությունում 15,6% է: Եթե բաժնետերերը հավանություն տան գործարքին, Դելը կկորցնի ընկերությունում իր ազդեցիկ դիրքերը և հարկադրված կլինի վաճառել բաժնետոմսերի իր փաթեթը: Անցած շաբաթ Dell-ը ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հաձնաժողով է ներկայացրել իր հաշվետվությունը, ըստ որի՝ ընկերությունը շուկայի մյուս մասնակիցների մրցակցությանը դիմակայելու համար պետք է արմատական բարեփոխումներ իրականացնի, այդ թվում՝ հրաժարվելով ավանդական սխեմայից՝ համակարգիների հավաքագրումից: Յոթ եռամսյակ շարունակ Dell-ը իր կանխատեսումներից ցածր եկամուտներ է արձանագրում, և ըստ Boston Consulting Group-ի՝ այս միտումը պահպանվելու դեպքում՝ Dell-ի եկամուտները շարունակաբար նվազելու են:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում