Գլխավոր Լրահոս

Եվրոգոտում գործազրկության մակարդակը 12%-ի է հասել

Եվրոգոտում գործազրկության մակարդակը 12%-ի է հասել

Ընթացիկ տարվա փետրվարին եվրոգոտում գործազրկության մակարդակը ռեկորդային 12% է կազմել, այսպիսի տվյալներ է հրապարակել Եվրամիության վիճակագրական ծառայությունը՝ Eurostat-ը, հաղորդում է Reuters-ը: Փորձագետների կարծիքով՝ ցուցանիշները վերահաստատում են արժութային միությունում ռեցեսիայի շարունակման հավանականությունը։

Eurostat-ը վերանայել է նաև հունվարյան ցուցանիշը՝ 11,9%՝ ավելի վաղ նշվող 11,7%-ի համեմատ: Եվրոգոտու տնտեսությունը ռեցեսիայում է հինգերորդ եռամսյակն անընդմեջ, առաջիկա ժամանակահատվածի համար կանխատեսումները ևս լավատեսական չեն։ Փորձագետների կարծիքով՝ միտումը կպահպանվի ընթացիկ տարվա 1-ին եռամսյակում։ Ավելին՝ Եվրոպական կենտրոնական բանկը 2013թ. համար ՀՆԱ-ի 0,5% կրճատում է կանխատեսում։

Ներկայում ԵԿԲ բազային տոկոսադրույքը ռեկորդային ցածր մակարդակում է՝ 0,75%, եվրոգոտու անդամ երկրներից շատերը բարեփոխումներ են իրականացնում բյուջեի դեֆիցիտը կրճատելու համար, իսկ նման քաղաքականությունը չի կարող նպաստել տնտեսական աճի ապահովմանը։

Ուշագրավ է, որ ԵԿԲ նախագահ Մարիո Դրագին հայտարարել է, թե գործազրկությունը երիտասարդության շրջանում առաջնահերթ խնդիրներից է, որի լուծումը չափազանց կարևոր է ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամակետ հեռանկարում։

Եվրահանձնաժողովը այս տարվա համար գործազրկության մակարդակի աճ է սպասում մինչև 12,2%, 2014թ.՝ մինչև 12,1%։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում