ԱՄՆ-ում ընկերությունները ներդրողների հետ կշփվեն Facebook-ով և և Twitter-ով

ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (SEC) ընկերություններին թույլ է տվել իրենց հաղորդագրությունները և լուրերը հրապարակել Facebook սոցցանցի և Twitter միկրոբլոգների իրենց էջերում, հաղորդում է Bloomberg-ը: SEC-ի տնօրեն Ջորջ Կանելոսայի խոսքով՝ սոցցանցերը ներդրողների հետ շփման լիովին ընդունելի միջոց են, եթե միայն ներդրողները տեղյակ լինեն, որ ընկերությունների էջերում կկարողանան գտնել իրենց հետաքրքրող տեղեկությունները:
SEC-ը իր որոշումը հրապարակել է օնլայն տեսավարձույթի Netfliх ծառայության գործի վերանայման առնչությամբ: Այսպես՝ 2012թ. հուլիսի 2-ին ընկերության գլխավոր տնօրեն Ռիդ Հասթինգսը ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել էր, որ հունիսին դիտումների ընդհանուր տևողությունը առաջին անգամ գերազանցել է 1 մլրդ ժամը: Հաղորդագրությունը ստացել էր ընկերության 200 հազ. բաժանորդ, 250 Like և վերահրպարակվել էր 30 անգամ: Ընկերությունը այս տեղեկության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն չէր տարածել: SEC-ը այս քայլը Netfliх-ի կողմից խախտում էր որակել: Ըստ հանձնաժողովի՝ ընկերությունը այս տեղեկությունը արտոնյալ կերպով տրամադրել է իր բաժանորդների մի մասին՝ նրանց, որոնք Facebook-ում հավանել են ընկերության էջը: SEC-ը հետաքննություն սկսելու մասին ընկերությանը ծանուցել էր 2012թ. դեկտեմբերին: Ինչպես Netfliх-ը, այնպես էլ Հասթինգսը որոշման արդյունքում պատասխանատավության չեն ենթարկվի, քանի որ ընկերությունների՝ սոցցանցերից օգտվելու կանոնները մինչ այժմ այդքան էլ հստակ չեն եղել:
Civilnet










