Գլխավոր Լրահոս

ԵՄ ֆինանսական տրանզակցիաների հարկերը Լոնդոնի համար $6 մլրդ կարժենան

ԵՄ ֆինանսական տրանզակցիաների հարկերը Լոնդոնի համար $6 մլրդ կարժենան

Եվրամիության՝ ֆինանսական գործքների նկատմամբ հարկերի սահմանման որոշումը Մեծ Բրիտանիայի պետպարտատոսմերի թողարկումը կթանկացնի $6 մլրդ-ով, ասվում է բրիտանական City of London Corporation ընկերության զեկույցում:

Ըստ փաստաթղթի՝ հարկը բարձրացնում է արժեթղթերով գործարքների արժեքը, հետևապես ներդրողները պարտատոմսերի գնման ժամանակ լրացուցիչ եկամտաբերություն են պահանջելու:

«Ֆինանսական գործարքների հարկումը լավ գաղափար չէ և կարող է Եվրոպայում աղետալի հետևանքների պատճառ դառնալ: Բացի այդ՝ այն բացասական ազդեցություն կունենա սուվերեն պարտքերի վրա՝ բարդացնելով բիզնեսի մատչումը ֆինանսավորմանը», -ասվում է զեկույցում: Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Եվրամիության անդամ 11 երկրի ֆինանսների նախարարները ֆինանսական տրանզակցիաների նկատմամբ միասնական հարկի սահմանման մասին որոշում են ընդունել: Հարկը կկիրառվի բորսայական շուկայում գործարքների ժամանակ, և այդ դեպքում դրույքաչափը կկազմի տրանզակցիայի 0,1%-ը, ինչպես նաև ածանցյալ ֆինանսական գործիքների շուկայում՝ դրույքաչափը  0,01%: Հարկերի գծով եվրահանձնակատար Ալգիրդաս Սեմետայի հաշվարկների համաձայն՝ հարկը կարող է տարեկան €57 մլրդ ապահովել:  Որոշման՝ օրենքի ուժ ստանալու համար անհրաժեշտ է, որ այն  հատսատվի անդամ բոլոր պետությունների կողմից:

Զեկույցի համաձայն՝ պարտատոմսերի դեպքում արդյունավետ դրույքաչափը 10 անգամ ավելի բարձր կլինի, քանի որ այն միանվագ կգանձվի յուրաքանչյուր առևտրաշրջանում,  ինչը պարտատոսմերի շուկայում արգելակող էֆեկտ կունենա:
Բացի այդ՝ ֆինանսական տրանզակցիաները բացասաբար կազդեն կենսաթոշակային հիմնադրմաների վրա, քանի որ նրանց եկամուտը զգալիորեն կկրճատվի վարքագծային փոփոխություների հետևանքով:

Զեկույցի հեղինակները առաջարկում են վերանայել ֆինանսական գործարքների հարկման նախաձեռնությունը: Ներկայում համեվրոպական ներդրումային-բանկային գործունեության գրեթե կեսը բաժին է ընկնում Լոնդոնին: Ավելին՝ 2012թ. Մեծ Բրիտանիայի հարկային մուտքերի 12-ը ապահովել են ֆինանսական ընկերությունները: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում