Գլխավոր Լրահոս

Մինչև 2014թ. Չինաստանը կդառնա նավթի թիվ մեկ ներկրողը. ՕՊԵԿ

Մինչև 2014թ. Չինաստանը կդառնա նավթի թիվ մեկ ներկրողը. ՕՊԵԿ

Մինչև 2014թ. Չինաստանը առաջ կանցնի ԱՄՆ-ից և կդառնա նավթի խոշորագույն ներկրողը աշխարհում: Այսպիսի կանխատեսում է արել Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը՝ ՕՊԵԿ-ը: Մինչ այս տարեվերջ նավթի ներկրումը Չինաստան, ըստ ՕՊԵԿ-ի, կավելանա ևս  10%-ով՝ մինչև 6 մլն բարել/օր, որը 10%-ով գերազանցում է  2012թ. ցուցանիշը: Նույն ժամանակահատվածում ԱՄՆ նավթի ներկրումները կնվազեն 6 մլն բարել/օր:  

ԱՄՆ էներգետիկ տեղեկատվության վարչության տվյալների համաձայն՝ դեռ 2012թ. վերջին Միացյալ Նահանգներ նավթի և նավթամթերքների ներկրումը կրճատվել է մինչև 5,98 մլն բարել/օր, որը 1992թ. արձանագրված նվազագույն ցուցանիշն է:

Միջազագյին էներգետիկ գործակալության տվյալների համաձայն՝ 2012թ. ԱՄՆ-ը շարունակել է մնալ նավթի թիվ մեկ ներկրողն աշխարհում՝ չնայած ներկրումների 21%-ով կրճատմանը: Դա հնարավոր է եղել ապահովել թերթաքարային գազի արդյունահանման ծավալների մեծացման արդյունքում: Այսպես՝ 2012թ. ԱՄՆ-ում արդյունահանված նավթի և գազի 84%-ը բաժին է ընկել հենց թերթաքարային էներգակիրների հանքերին: Ըստ ՕՊԵԿ-ի՝ մարտին ԱՄՆ-ը նավթի արտադրության ռեկորդ է սահմանել՝ 7,16  մլն/օր, որը 1992թ. հուլիսից հետո արձանագրված առավելագույն ցուցանիշն է:

ՕՊԵԿ-ի կանխատեսումների համաձայն՝ 2013թ. Չինաստանը կտրուկ կավելացնի նաև գազի ներկրումները՝ 24%-ով՝ մինչև 53 մլրդ խմ:

Փորձագետների կարծիքով՝ այս ամենը վկայում է, որ մոտ ապագայում ածխաջրածինների ներկրումից Չինաստանը կախվածությունը կմեծանա՝ չնայած հանգամանքին, որ երկրի իշխանություները ջանքեր են գործադրում այդ կախվածության նվազեցման ուղղությամբ:

 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում