Գլխավոր Լրահոս

Կառուցվածքային խնդիրները զսպում են ԱՊՀ երկրների վարկանիշները. Moody's

Կառուցվածքային խնդիրները զսպում են ԱՊՀ երկրների վարկանիշները. Moody's

ԱՊՀ երկրների սուվերեն վարկանիշների վրա զսպիչ ազդեցություն են ունենում պահպանվող կառուցվածքային խնդիրները, այդ թվում՝ տնտեսության ոչ բավարար մակարդակով դիվերսիֆիկացված և տարբեր ինստիտուտների թույլ լինելու հանգամանքով, ասվում է միջազգային Moody's վարկանշային գործակալության զեկույցում: Գործակալության փորձագետների կարծիքով՝ 2013թ. այս երկրների վարկանիշների իջեցման ռիսկերը սահմանափակ են:   

Ավելին՝ ԱՊՀ երկրների հարկաբյուջետային դիրքերը բավական կայուն են, ինչը արտահայտված է նրանց սուվերեն վարկանիշների կանխատեսումենրում: Այսպես՝ ԱՊՀ բոլոր երկրների վարկային վարկանիշների կանխատեսումները կայուն են՝ բացառությամբ Հայաստանի, Բելառուսի և Ուկրաինայի, որոնց վարկանիշների իջեցման ռիսկերը ավելի զգալի են:

Ըստ Moody's-ի՝ ԱՊՀ երկրները «կիսում» են ԵՄ մակրոտնտեսական ռիսկերը: Բացի այդ՝ այս երկրների տնտեսությունների վրա ազդեցություն են ունենում հումքի գների տատանումները, ընդ որում՝ ցնցումներին դիմակայելու նրանց կարողությունները բավական տարբեր են, ինչով էլ պայմանավորված է բավական տարբեր վարկանիշների առկայությունը՝ սկսած B3-ից մինչև Baa1:

Գործակալությունը 2013թ. ԱՊՀ երկրների տնտեսական աճի որոշակի բարելավում է կանխատեսում՝ պայմանավորված Մեծ քսանյակի երկրների տնտեսական աճի հեռանկարների աստիճանական վերականագնմամբ, հումքի գների բարձրացմամբ, ինչպես նաև ԵՄ-ում տնտեսական իրադրության հարաբերական կայունացմամբ: Չնայած այս հանգամանքին՝ ԱՊՀ երկրների տնտեսական աճի տեմպերը շարունակում են զգալիորեն զիջել նախաճգնաժամային մակարդակին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում