Լեոնարդո դի Կապրիոն և Թոմ Հենքսը Գորբաչովի մասին ֆիլմ կնկարահանեն

Հոլիվուդյան դերասաններ Լեոնարդո դի Կապրիոն և Թոմ Հենքսը հանդես կգան ԽՍՀՄ առաջին և միակ նախագահ Միխայիլ Գորբաչովի մասին ֆիլմի պրոդյուսերների դերում, հաղորդում է ամերիկյան deadline.com կայքը:
Նախագծին մասնակցում է նաև HBO Films ընկերությունը: Գորբաչովն իր հերթին նախագծին կմասնակցի որպես խորհրդատու:
Կայքի հաղորդմամբ՝ ԽՍՀՄ ղեկավարի մասին ֆիլմ նկարահանելու գաղափարը դի Կապրիոյի մոտ առաջացել է Գորբաչովի հետ ծանոթանալուց հետո: 2007թ. դերասանը նրան հրավիրել էր շրջակա միջավայրի պաշտպանության մասին պատմող «Տասնմեկերորդ ժամը» վավերագրական ֆիլմին մասնակցելու համար:
2011թ. Գորբաչովը դերասանին շնորհել է Cinema for Peace հիմնադրամի մրցանակը:
Civilnet










