Գլխավոր Լրահոս

Ամենաշռայլը չինացի զբոսաշրջիկներն են. վարկանիշ

Ամենաշռայլը չինացի զբոսաշրջիկներն են. վարկանիշ

Չինացիները գլխավորել են ՄԱԿ-ի Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության՝ արտրեկրում ամենաշատ ծախսերը կատարող զբոսաշրջիկների վարկանիշը: 2012թ. չինացի զբոսաշրջիկները, ընդհանուր առմամբ, ուղևորությունների վրա ծախսել են $102 մլրդ, որը 40%-ով գերազանցում է նախորդ տարվա վարկանիշը:

Ըստ զեկույցի հեղինակների՝ վերջին տասնամյակում չինացի զբոսաշրջիկների արտերկրյա ուղևորություները 2000թ. 10 մլն-ի համեմատ աճել են մինչև 83 մլն՝ պայմանավորված ուրբանիզացման մակարդակի, բնակչության  եկամուտների բարձր աճով, ինչպես նաև արտերկրյա ուղևորությունների հարցում գործող սահմանափակումների կրճատմամբ: 2012թ. չինացի զբոսաշրջիկները արտերկրում ծախսել են միջինը $1230: Կազմակերպության տվյալների համաձայն՝ չինացիների ատերկրյա ծախսերը 2000թ. համեմատ ավելացել են 8 անգամ: Այսպես՝ 2005թ. Չինաստանը միայն հինգերորդն էր աշխարհում՝ ըստ զբոսաշրջիկների արտերկրյա ծախսերի  ծավալի:

Վարկանիշի երկրորդ հորիզոնականում Գերմանիան է՝ 2012թ. $83,8 մլրդ ծավալով: Լավագույն եռյակը եզրափակում է ԱՄՆ-ը: Ամերիկացի  զբոսաշջիկները 2012թ. ծախսել են, ընդհանուր առմամբ, $83,7 մլրդ:

Այս ժամանակահատվածում նրան հաջողվել է առաջ անցնել Իտալիայից, Ճապոնիայից, Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից:

Զեկույցի հեղինակները նշում են, որ զբոսաշրջային պահանջարակի աճի տեմպերով շարունակում են առաջատար դիրքեր պահպանել  զարգացող երկրները: Զարգացած երկրների բնակիչների արտերկրյա ուղևորությունների ծախսերը թեև աճ են արձանագրում, սակայն դրանք առավել դանդաղ են: 

Լավագույն տասնյակի երկրներից միայն Ֆրանսիան և Իտալիան են կրճատել արտերկրյա ուղևորությունների ծախսերը՝ համապատասխանաբար 6%-ով և 1%-ով:

Ռուսասատանը վարկանիշում հինգերորդն է և նախորդ տարվա համեմատ նահանջել է երկու հորիզոնականով: Անցած տարի ռուս զբոսաշրջիկները ծախսերը կազմել է $43 մլրդ: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում