Համաշխարհային կենտրոնական բանկերը սկսել են ավելի ակտիվորեն դրամային միջոցներ ներդնել ռիսկային ակտիվներում՝ ԱՄՆ պետպարտատոմսերում ներդրումներից ակնկլավող չափազանց ցածր երկամուտները փոխհատուցելու համար: Այս մասին են վկայում աշխարհի առաջատար 60 կենտրոնական բանկերի շրջանում միջազգային Central Banking Publications պարբերականի և շոտալանդական Royal Bank of Scotland անցկացրած համատեղ հարցման տվյալները: Այս բանեկրի պահուստների ծավալը կազմում է $6,7 տրլն՝ աշխարհի կենտրոնական բանկերի ընդհանուր $10,9 տրլն-ի համեմատ:
Հարցվածների 80%-ը ամերիկյան պատատոմսերի ցածր եկամտաբերության պայմաններում որպես ներդրումային գործիք է նախընտրում ավստարալական և կանադական դոլարը, 50%-ը սկանդինավյան երկրների արժույթը և 40-%-ը՝ չինական յուանը: Հարցման մասնակիցների 14%-ն էլ արդեն նեդդրել կամ մտադիր է ներդնել բրազիլիական ռիալով:
Հարցմանը մասնակցած բանկերի 30%-ը, որ, ընդհանուր առմամբ, վերահսկում են $2,5 տրլն, պատրաստ են գումարներ ներդնել բաժնետոմսերում՝ չնայած որ նախկինում առավելապես ձգտում էին խուսափել նման ակտիվներից՝ պայմանավոված դրանց բարձր ռիսկայանությամբ:
Բանկերը մտադիր են այս քայլերի միջոցով նպաստել համաշախարհային ֆինանսական շուկաների կայունացմանը: Թեև ավանդական արաժույթներով պահուստների փոխարինումը այլ արժույթներով որոշակիորեն «վախեցրել» է ներդրողներին, այդ ներդրումները շարունակում են կենտրոնական բանկերի ընդհանուր ներդրումների միայն 6%-ն է կազմել:
Ներդրողների մի մասի կարծիքով՝ շուկաների անկայունությունը մեծանում է Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրներում ֆինասանկան գործըթնացների ոչ բավարար թափանցիկության պատճառով:
Ուսումանսիրության տվյալների համաձայն՝ կենտրոնական բանկերը կախված են նաև վարկանշային գործակալություններից՝ չնայած Մեծ քսանյակի՝ ներդրողների՝ պարտատոմսերի թողարկողի վարկունակության գնահատման հարցում գործակալությունների գնահտականով չառաջանորդվելու փորձերի կանխմանը:
Թեև հարցման մասնակիցերի մեծ մասը իր ներդրումային գործունեությունում զգալի փոփոխություններ չի կատարել մյուս կողմից՝ սկսել է ավելի մեծ ջանքներ ուղղորդել մի շարք ակտիվների վարկունակության բարձրացման ուղղությամբ:
Civilnet











