Գլխավոր Լրահոս

BRIC-ի հայեցակարգը հնացել է. S&P

BRIC-ի հայեցակարգը հնացել է. S&P

BRIC-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան) հայեցակարգը հնացել է: Մինչև վերջերս այս հապավումը միավորել է զարգացող երկրներին աշխարհի տարբեր մասերից, որոնց տնտեսական աճը զգալիորեն գերազանցել է աճի միջին տեմպերը: Վերջին մեկ տարում բարձր մակարդակում շարունակել է մնալ միայն Չինաստանը, ինչը վերլուծաբաններին հիմք է տալիս BRIC-ը վերանվանել «BRI+ Չինաստան», ասվում է միջազային վարկանշային Standard & Poors գործակալության ուսումնասիրության մեջ:

Գործակալության փորձագետների կարծիքով՝ կազմակերպության անդամ երկրներին տնտեսական և ներդրումային տեսանկյունից միավորող ընդհանուր որևէ բան այլև չկա: Ավելին՝ այս չորս երկրները չափազանց տարբեր են ընդհանուր քաղաքականություն վարելու համար:

Փորձագետները կազմակերպության աութսայդեր են համարում Բրազիլիային, որի ՀՆԱ-ի աճի տեմպերը  2012թ. անկում են ապրել մինչև 1,3%:

BRIC հապավումը 2001թ. ստեղծել է ամերիկյան Goldman Sachs-ի գլխավոր տնտեսագետ Ջիմ Օ'Նիլը: Նա մինչ այժմ վստահ է զարգացած երկրների արագ աճի և գլոբալ տնտեսությունում նրանց դերի մեծացման հարցում:

ԱՄՆ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ջոզեֆ Նայի կարծիքով՝  BRIC-ը կարող  է շահավետ գործել դիվանագիտական հստակ մարտավարության համաձայնեցման հարցում, սակայն այստեղ ընգրկված են միմյանց հետ բոլորովին չհամադրվող երկրներ: Այսպես՝ Չինաստանի տնտեսությունը ամենախոշորն է մյուսներին միասին վերցրած: Ռուսաստանը, ըստ Նայի, արտահանման բազմազանության ապահովման անհրաժեշտություն ունի և առերեսվել է  ժողովրդագրական ու առողջապահական մի շարք խնդիրների:

Ռուսաստան
Զեկույցի համաձայն՝ Ռուսաստանի երկարաժամկետ աճին խոչընդտում են մի շարք գործոններ, որոնցից առաջինը բյուջետային ծախսերի ավելացումն է: 2000-2008թթ. պետական ծախսերն ավելացել են 10 անգամ, մինչդեռ նվազագույն ՀՆԱ-ն աճել է 8,5 անգամ:

Ռուսաստանի գլխավոր խնդիրներից մեկը ներդրումների ոչ բավարար աճն է: Առկա է նաև կառուցվածքային բարեփոխումների անհրաժեշտություն, որը կբարելավի գործարար մթնոլորտը, կակտիվացնի կոռուպցիայի դմե պայքարը:

Բրազիլիա
Բրազիլիան, ի տարբերություն կազմակերպության անդամ մյուս երկրների, ըստ S&P-ի, առավել կայուն և արդյուանվետ ժողովրդավարություն է: Սակայն տնտեսության զարգացման հարցում բացակայում է դինամիզմը: Յուրաքանչյուր փոփոխություն քաղաքական մեծ ջանքեր է պահանջում: 2001թ. ի վեր՝ ՀՆԱ-ն 4%-ից բարձր աճ արձանգրել է ընդամենը չորս տարի, որը բավարար չէ տնտեսությանզրագացումն ապահվելու համար: Մեծ խնդիր է նաև ներդրումների փոքր ծավալը՝ համեմատ անդամ մյուս երկրների:

Չինաստան
Վերջին տասնամյակում Չինաստանը մեծ աճ և ներդրումների  կայուն ներհոսք է արձանագրել:Այս քաղաքականությունը, սակայն, ուղեկցվել է ֆինանսական ճնշումներով, որոնք հանգեցրել են խնայողությունների զգալի աճին:
Աճի զգալի տեմպերի ապահովման համար երկրի ռեգիոնալ իշխանությունները հարկադրված են եղել իրենց ապահովել  ներդրումները ենթակառուցվածքներում, ինչի հետևանքով աճել են վարկային և ֆինանսական համակարգի  ռիսկերը:
Տնտեսության հիմնական «հույսը» չինացի սպառողներն են: Նրանց կողմից կայուն պահանջարկի ապահովման համար անհրաժեշտ է մեծացնել տնային տնտեսությունների եկամուտները: Բացի այդ՝ առավել արդյունավետ պետք է գործեն պետական մարմինները:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում