Շվեյցարիայում աշխատող թոփ մենեջերներին սպառնում է ամրագրված աշխատավարձի զգալի կրճատում ՝լրահատկացւոմենրի կրճատմանը զուգահեռ, հաղորդում է շվեյցարական Sonntag պարբերականը: Սեպտեմբերին այս երկրում տեղի կունենա համաժողովրդական հանրաքվե ընկերությունների ղեկավարության աշխատավարձի՝ ամենացածր վարձրատրվող աշխատակցի աշխատավարձի 12-պատիկին համարժեք կրճատման հարցով: Փորձագետները մտավախություն ունեն, որ այս քայլը կարող է նպաստել երկրից բարձր որակավորված ղեկավարների «փախուստին»:
«1:12. հանուն արդար աշխատավարձի» նախաձեռնությամբ առաջինը 2009թ. հանդես է եկել «Շվեյցարիայի երիտասարս սոցիալիստներ» կազմակերպությունը: Այդ ժամանակ գործարար շրջանակները այս գաղափարին ծաղրանքով են վերաբերվել: Թեև 2011թ. ակտիվիստներին հաջողվել է հավաքել հանրաքվեի անցկացման համար անհրաժեշտ ավելի քան 100 հազ. ստորագրություն, Շվեյցարիայի արդյունսբերական արհմիությունները վստահ էին, որ բնակչության մեծ մասը դեմ կարտահայտվի այս նախաձեռնությանը:
Իրադրությունը կտրուկ փոխվել է 2013թ. մարտի սկզբին, երբ շվեյցարացիների 60%-ը «այո» է ասել բորսաներում ցուցակվող ընկերությունների մենեջերների լրահատկացումների կրճատմանը: Միայն այդ ժամանակ ընկերությունների ղեկավարները խոստովանելեն, որ թերագնահատել են եվրոգոտու պարտքային ճգնաժամը, ինչպես նաև եկամուտների անհամաչափ բաշխման նկատմամբ բնակչության արձագանքը:
«1:12» նախաձեռնությանն աջակցում են ոչ միայն սոցիալ-դեմոկրատները, այլև «կանաչները» և արհմիությունների մեծ մասը: Հանրաքվեում նրա հաստատման հավանականությունը շատ մեծ է: «Սա վերջի սկիզբը կլինի, և այդ ժամանակ մենք, ամենայն հավանականությամբ, հարակդրված կլինենք ինքներս մեզ հարցնել՝ արդյոք Շվեյցարիան կոնցեռնի գործունեության համար ամենահարմար երկիրն է», - հայտարարել է Nestle ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Պետեր Բրաբեկը:
Civilnet











