Գլխավոր Լրահոս

Հնարավոր է՝ ԱՄՆ ԴՊՀ-ը հաջորդ ղեկավար կին լինի. հարցում

Հնարավոր է՝ ԱՄՆ ԴՊՀ-ը հաջորդ ղեկավար կին լինի. հարցում

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կառավարիչների խորհրդի նախագահ Ջանեթ Յելենը կարող է փոխարինել ԴՊՀ ղեկավար Բեն Բեռնանկեին: Այս մասին են վկայում ամերիկյան International Strategy & Investment Group (ISI) ընկերության հարցման տվյալները, հաղորդում է Bloomberg-ը: Հարցվածների 65%-ը հենց Յելենին է ԴՊՀ ղեկավարի պաշտոնի հիմնական հավակնորդ համարում: Հարցման մասնակիցների 16%-ը հնարավոր է համարում, որ Բեռնանկեն կշարունակի ղեկավարել ԴՊՀ-ն պաշտոնավարման արդեն երրորդ ժամկետում:

ԴՊՀ ղեկավարի հնարավոր հավակնորդների թվում են նաև ԱՄՆ ֆինանսների նախկին նախարար Թիմոթի Գայթները և Լոուրենս  Սամերսը՝ համապատասխանաբար 3%-ով և 5%-ով:

Հարցվածների 3%-ը Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկի նախագահ Ոիլյամ Դադլիին ևս ԴՊՀ ղեկավարի հնարավոր թեկնածու է համարում: Հարցման մասնակիցների 2%-ի կարծիքով՝ ԴՊՀ ապագա ղեկավարը այս կառույցի 2006-2010թթ. փոխնախաագահ Դոնալդ Կոնն է:

Զեկույցի հեղինակների կարծիքով՝  թեև Յելենը ամենահավանական թեկնածուն է համարվում, ներդրողները նրա հնարովորությունները գերագնահատել են:

66-ամյա Յելենը ԴՊՀ ղեկավարի տեղակալի պաշտոնում է 2010-ից: Բիլ Քլինթոնի նախագահության շրջանում՝ 1997-1999թթ., նա ղեկավարելէ  ՏՆտեսական խորհրդատուների խորհուրդը, իսկ 2004-2010թթ.՝ Սան Ֆրանցիսկոյի Դաշնային պահուստային բանկը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում