Գլխավոր Լրահոս

Վերջին 3,5 տարում առաջին անգամ Volkswagen-ի վաճառքները նվազել են

Վերջին 3,5 տարում առաջին անգամ Volkswagen-ի վաճառքները նվազել են

Եվրոպական ավտոարտադրության առաջատար գերմանական Volkswagen-ի վաճառքները վերջին 3,5 տարում առաջին անգամ անկում են արձանագրել: 2013թ. մարտին վաճառքների ծավալները 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 0,8%-ով՝ մինչև 532,4 հազ. ավտոմեքենա:  Հիմնական պատճառը Եվրոպայում սպառողական ակտիվության տևական դանդաղումն է՝ Չինաստանում  և ԱՄՆ-ում վաճառքների նվազմանը զուգահեռ, ասվում է Volkswagen-ի մամլո հաղորդագրության մեջ:

Ընկերության վաճառքների անկում վերջին նագամ արձանագրվել է 2009թ. դեկտեմբերին:  Սկսած 2010թ. ընկերության ավտոմեքենաների հիմնական մոդելների, այդ թվում՝ Golf-ի, Polo-ի և Passat-ի վաճառքների աճ է արձանգրվել՝ ի տարբերություն կոնցեռնի կազմում ընգդրկված խոշոր այլ ավտոարտադրողների՝ Audi-ի, Porsche-ի, Seat-ի և Skoda-ի: «Ինչպես ակնկալվում էր, որոշ շուկաներում իրադրությունը վատթարացել է», -հայտարարել է Volkswagen-ի վաճառքների գծով տնօրեն Քրիստիան Քլինգլերեն: Նրա խոսքով՝ 2013-ի 1-ին եռմասյակում վաճառքների ծավալը, ընդհանուր առմամբ, աճել է 5,2%-ով:

Volkswage-ի ղեկավարությանն առավելապես մտահոգում է Եվրոպայի ճգնաժամը: Այսպես՝ 2013թ. մարտին Եվրոպայում կոնցեռնի վաճառքները նվազել են 10,3%-ով,ընդ որում՝ Գերմանիայում՝ 15,1%-ով: Ավտոմեքենաների պահանջարկը հատակապես նվազել է  Եվրոպայի հարավային՝ խնդրահարույց երկրներում:

Volkswagen-ը՝ մյուս կողմից՝ ի տարբերություն այլ խոշոր ավտոարտադրողների առավել դյուրին է հաղթահարել ճգնաժամի հետևաքները: Սա պայմանավորված է եղել ընկերության գլոբալ ճկուն կառուցվածքի արդյունքում, և Ամերիկայում ու Ասիայում վաճառքների աճի շնորհիվ հնարավոր է եղել փոխհատուցել վաճառքների անկում Եվրոպայում: Ասիական խոշորագույն շուկայում՝ Չինաստանում, վաճառքները աճել են շուրջ 25%-ով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում