Գլխավոր Լրահոս

Forbes-ը կազմել է Ռուսաստանի ամենախնայող միլիարդատերերի վարկանիշը

Forbes-ը կազմել է Ռուսաստանի ամենախնայող միլիարդատերերի վարկանիշը

Ռուսական «Ալֆա գրուպի» սեփականատեր Միխայլի Ֆրիդմանը գլխավորել է Forbes հեղինակավոր հանդեսի ռուսական տարբերակի՝ ամենից շատ ազատ միջոցներ ունեցող ռուս միլիարդատերերի վարկանիշը՝ $8,2-ով ՝ընդհանուր $16,5 մլրդ կարողությամբ: 

Վարկանիշի երկրորդ հորիզոնականում «Օնեկսիմ» ներդրումային հիմնադրամի նախագահ Միխայլի Պրոխորովն է, որի ազատ միջոցները հանդեսը $8,1 մլրդ է գնահատել: Պրոխորովի ընդհանուր կարողությունը $13 մլրդ է:

Առաջին տասնյակում ընդգրկված են նաև «ՄԴՄ» բանկի տնօրենների խորհրդի նախագահ Սերգեյ Պոպովը՝ $4,4 մլրդ, Millhouse-ի սեփականատեր Ռոման Աբրամովիչը՝ $4,3 մլրդ , «Ալֆա գրուպի» բաժնետեր Ալեքսեյ Կուզմիչևը՝ $4 մլրդ,  «Եվրազի» համահիմնադիր Ալեքսանդր Աբրամովը՝ $3 մլրդ, ինչպես նաև «Լուկօյլի» խոշորագույն բաժնետեր Վագիտ Ալեկպերովը՝  $2 մլրդ:

Վարկանիշի հեղինակները որպես ազատ միջոցներ կամ «քեշ» են համարում իրացվելի ակտիվները՝ այն գումարները, որոնք կարող են տեղաբաշխվել բանկային հաշիվներում, ինչպես նաև ներդրվել արագ վաճառվող արժեղթղթերում: Վարկանիշի առաջին տասնայկի միլիարդատերերի ազատ ակտիվների ընդհանուր ծավալը $53 մլրդ է կազմել:

Վարկանիշում միլիարդատերերի զբաղեցրած տեղերը հիմնականում չեն համընկնում Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց վարակնիշի նրանց գրաված  հորիզոնականներին:

Գործարարների մեծ մասը տարվա սկզից ի վեր մասնակցել է խոշոր գործարքների, որոնք նրանց ազատ միջոցների հիմնական աղբյուրն են եղել:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում