Գլխավոր Լրահոս

Դուբայի ոստիկանությունը ավտոպարկը համալրել է Lamborghini-ներով

Դուբայի ոստիկանությունը ավտոպարկը համալրել է Lamborghini-ներով

Դուբայի ոստիկանության ավտոպարկում հայտնվել են Lamborghini-ներ, հաղորդում է Huffington Post-ը:

Ոստիկանությունը, փորձելով ցույց տալ, թե որքան ցնցող քաղաք է Դուբայը, Lamborghini-ներ է բերել Իտալիայից, որոնցից ամենաշքեղը 550 000 դոլարանոց Lamborghini Aventador-ն է:

Դուբայի ոստիկանությունը հայտարարել է, որ ավտոպարկի՝ Lamborghini-ներով համալրման նպատակը երկրի արագընթաց մայրուղիներում սլացող սուպերմեքենաների հետևից հասնել կարողանալն է, և այժմ Դուբայի վարորդները, որոնք գերազանցում են 200 կմ/ժ արագությունը, ստիպված կլինեն մեծ տուգանքներ վճարել և անգամ ազատազրկվել այլոց կյանքը վտանգելու համար:

Ըստ Associated Press գործակալության՝ Lamborghini ավտոմեքենաներն ավելի շատ պտտվելու են Դուբայի զբոսաշրջային վայրերում՝ որպեսզի ցույց տան, որ Դուբայն արդեն հաղթահարել է իր պարտքային ճգնաժամը: Սակայն Դուբայի ոստիկանության հաղորդմամբ՝ մեքենաներն օգտագործվելու են արագընթաց մայրուղիներին:

 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում