Գլխավոր Լրահոս

Ասիայի գերտաքացման ռիսկերն ավելանում են. ՀԲ

Ասիայի գերտաքացման ռիսկերն ավելանում են. ՀԲ

Ասիական ընկերությունnերը առերեսվում են գերտաքացման աճող ռիսկի հետ, և ասիական երկրների մեծ մասի կենտրոնական բանկերը պետք  է խուսափեն խթանման հետագա միջոցառումներից, ասվում է Համաշխարհային բանկի զեկույցում:

ՀԲ փորձագետները 2013թ. Արևելյան Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տնտեսական աճի տեմպերի սմինչև 6,5% արագացում են կանխատեսում և 2014թ.՝ մինչև 6,7%՝ 2012-ի 5,8%-ի համեմատ:

Չինաստանի տնտեսական աճը, ըստ զեկույցի, 2013թ. կկազմի 8,3%՝գերազանցելով 2012-ի 7,8%- և զիջելով 2010թ. 10,4% աճը:
ՀԲ փորձագետների կարծիքով՝ դրամա-վարկային քաղաքականության մեղմացումը գլոբալ տնտեսական անկման պայմաններում աճի հիմնական ապահովողն է եղել: Ներկայում, ըստ ՀԲ-ի, այդ քաղաքականությունը պետք է դադարեցնել, քանի որ արտաքին ռիսկերը, ինչպես օրինակ եվրոգոտու ճգնժամը, նվազել են:

«Արևելյան Ասիայի զարգացող երկրների մեծ մասը պատրաստ է արտաքին ռիսկերի կլանմանը, սակայն խթանող միջոցառումների պահպանումը կարող է անարդյունավետ լինել, քանի որ դա կարող է մեծացնել գնաճային ճնշումները», -ասել է ՀԲ Արևելյան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանսի գծով գլխավոր տնտեսագետ Բերտ Հոֆմանը:

Բացի այդ՝ ասիական մի շարք երկրներում աճում են վարկային, ինչպես նաև փուչիկային ակտվիների առաջացման ռիսկերը: Վերջին 14 ամսում Ֆիլիպինների բորսայական ինդեքսները աճել են 56%-ով, Թաիլանդում՝48%-ով: ՀԲ-ն 2013թ. Թաիլանդի տնտեսական աճի կանխատեսումը բարձրացրել է մինչև до 5,3% և 2014թ.՝  մինչև до 5,3%՝ ավելի վաղ կանխատեսված 5% և 4,5%-ի համեմատ: Սա պայմանավորված է 2012-ի 4-րդ եռմասյակի արդյունաբերական արտադրանքի բարձր ցուցանիշներով, ինչպես նաև Ճապոնիայի տնտեսության ամրապնդմամբ:

Ընդ որում ՝ՀԲ-ն Վիետնամի տնտեսական աճի կանխատեսումը նվազեցրել է մինչև 5,2%՝ դեկտեմբերի 5,5% կանխտեսման համեմատ, քանի որ երկրի տնտեսությունը առերսվում է կառուցվածքային խնդիրների:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում