Գլխավոր Լրահոս

Գերմանիան Nabucco-ում իր մասնաբաժինը վաճառել է Ավստրիային

Գերմանիան Nabucco-ում իր մասնաբաժինը վաճառել է Ավստրիային

Ավստրիական նավթագազային OMV ընկերությունը գնել է Nabucco գազամուղի կառուցման կոնսորցիումում գերմանական RWE էներգետիկ կոնցեռնի մասնաբաժինը, հաղորդում է ԻՏԱՌՌ-ՏԱՍՍ-ը: Ընկերության մամլո հաղորդագրության համաձայն՝ RWE-ի մասնաբաժինը OMV-ը գնել է դեռ մարտի սկզբին: Գործարքի արժեքը չի հրապարակվել: Nabucco-ի կոնսորցիումին մասնակցում է ոչ միայն OMV-ը, այլև ընկերություններ Բուլղարիայից, Հունգարիայից, Ռումինիայից և Թուրքիայից:

Բրիտանական Financial Times պարբերականը մարտի սկզբին տեղեկացրել էր, որ RWE-ն նավթի և գազի հետախուզման իր գոլբալ պորտֆելը վաճառում է՝ մտադիր լինելով հեռանալ այս ոլորտից: Փորձագետները RWE-ի այս քայլը պայմանավորել են ընկերության՝ պարտքային ծանրաբեռնավածությունը, ինչպես նաև կապիտալի ծախսերիի նվազեցնելու մտադրությամբ, որը, իր հերթին, պայմանավորված  է Բեռլինի՝ ատոմային էներգիայից վերականգնվող էներգիայի տեսակներին անցնելու մտադրությամբ: Դեռ այդ ժամանակ տեղեկություն է տարածվել, որ RWE-ն վաճառում է Nabucco-ի իր մասնաբաժինը, քանի որ այն զգալի կապիտալի ներդրում է պահանջում:
Nabucco-ի նպատակը Կենտրոնական Ասիայից Եվրոպա գազի տարանցման նոր երթուղու ստեղծումն է: Սկզբնապես ծրագրվում էր, որ գազամուղի երկարությունը կկազմի շուրջ 4 հազ. կմ՝ ձգվելով  Թուրքիայի մերձկասպյան շրջանից մինչև Եվրոպայի հարավ-արևելք՝ ընդհուպ Ավստրիա: Ավելի ուշ նախագիծը վերափոխվել է, ըստ որի՝ նրա կրճատված տաբերակը՝ Nabucco West-ը, պետք է ձգվի Թուրքիայից Բուլղարիայով, Հունգարիայով և Ռումինիայով մինչև Ավստրիա:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում