Գլխավոր Լրահոս

Արաբական գարնանը գործազրկությունն ավելացել է. ԱԱԿ

Արաբական գարնանը գործազրկությունն ավելացել է. ԱԱԿ

2012թ. արաբական երկրներում գործազրկության մակարդակը աճել է մինչև 16%, ասվում է Աշխատանքի արաբական կազմակերպության (ԱԱԿ) զեկույցում: 2011թ. զեկույց չի կազմվել՝ պայմանավորված Արաբական գարնան դսեպքերով: 2010թ. գործազրկության մակարդակը կազմել է 14% կամ 17 մլն մարդ:

«Գործազրկության մակարդակի 2%-ով ավելացումը նշանակում է, որ ներկայում 20 մլն աշխատունակ, սակայն զբաղվածություն չունեցող բնակչություն կա», -ասել է ԱԱԿ նախագահ Ահմեդ Մոհամեդ Լուկմանը:

Լուկմանի խոսքով՝ անցած տարի գործազրկության մակարդակի բարձրացումը պայամանավորված է ներդրումների արտահոսքով, ինչպես նաև այս երկրներ զբոսաշջրիկների թվի կրճատմամբ: 

Ավելի վաղ հայտնի  է դարձել, որ 2013թ. հունվարին Հունաստանում  գործազրկության մակարդակը առավելագույն նոր ցուցանիշ է արձանագրել՝27,2%: Սա Հունաստանի ազգային վիճակագրական ծառայության կողմից 2006-ի վեր արձանագրված առավելագույն ցուցանիշն, որը գրեթե երկու անգամ գերազանցում է եվրոգոտու երկրներում գործազրկության միջին մակարդակը՝ շուրջ 12%:

Միջազգային վարկանաշային Standard&Poor's գործակալության փորձագետները նշում են, որ Իսպանիայում, Իտալիայում, Պորտուգալիայում և Ֆրանսիայւոմ գործազրկոության բարձր մակարդակը  այս  երկրներում սոցիալական պայթյունավտանգ իրադրություն են ստեղծել:

Ըստ S&P-ի՝ խնայողության քաղաքականություն վարելու համար անհրաժեշտ է սոցիալական կոնսենսուս, մինչդեռ գործազրկության բարձր մակարդակը դրան չի նպաստում:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում