Գլխավոր Լրահոս

ԱՄՀ-ն նվազեցրել է գլոբալ աճի կանխատեսումը

ԱՄՀ-ն նվազեցրել է գլոբալ աճի կանխատեսումը

Արժույթի միջազգային հիմնադրամը համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը իջեցրել է 0.2%-ով: Բայցևայնպես, ԱՄՀ-ն լավատես է և կանխատեսում է, որ գլոբալ տնտեսության աճը այս տարի կկազմի 3,3%, իսկ 2014թ.՝ 4%։ Հայաստանում, ըստ ԱՄՀ-ի, ընթացիկ տարում տնտեսությունը կաճի 4,3%-ով. ՀՀ կառավարությունը բյուջեի հիմքում դրել է 6,2% տնտեսական աճի ցուցանիշը։

Ապրիլի 16-ին հրապարակած հերթական՝ «Համաշխարհային տնտեսության հեռանկարներ» (World Economic Outlook) զեկույցում ԱՄՀ-ի մասնագետները գլոբալ տնտեսության հեռանկարների բարելավում են արձանագրել՝ նշելով, սակայն, որ հարթ չի լինելու զարգացած տնտեսությունների աճի ճանապարհը։ Այս երկրներում աճի ակտիվացում ակնկալվում է միայն տարվա երկրորդ կեսից։ Զարգացող տնտեսություններում ակտիվացումն արդեն իսկ թափ է հավաքում։

Չնայած ԱՄՀ-ի լավատեսությանը՝ դեպի նվազում են վերանայվել համաշխարհային տնտեսության աճի նախորդ՝ հունվարյան կանխատեսումները. այս տարվա համար՝ 0,2 տոկոսային կետով, գալիք տարվա համար՝ 0,1 տոկոսային հետով։

Զարգացած երկրների աճի նախորդ կանխատեսումը նվազեցվել է 0,2 տոկոսային կետով՝ մինչև 1,2%, զարգացող երկրներինը՝ 0,3 տոկոսային կետով՝ մինչև 5,3%։

ԱՄՀ փորձագետները նշում են, որ եվրոգոտում այս տարի արձանագրվելու է անկում, 0,3%-ի չափով՝ նախորդ կանխատեսման 0,2%-ի դիմաց։

Ապրիլյան զեկույցով ԱՄՀ-ն վերանայել է նաև Հայաստանի մյուս առևտրատնտեսական գործընկեր Ռուսաստանի աճի կանխատեսումը՝ այն նվազեցնելով 0,3 տոկոսային կետով՝ մինչև 3,4%։

Հայաստանի դեպքում ԱՄՀ-ի մասնագետներն մնացել են հունվարյան կարծիքին և շարունակում են գտնել, որ այս տարի Հայաստանի տնտեսությունը կաճի 4,3%-ով, գալիք տարի աճը կարող է կազմել 4,1%։ Ընթացիկ տարում միջին գնաճը կկազմի 4,2%, 2014-ին՝ 4%։ Վճարային հաշվեկշիռը ընթացիկ տարում կլինի բացասական՝ կազմելով ՀՆԱ-ի 9,6%-ը, 2014-ին՝ 8,2%-ը։

Վրաստանում այս և հաջորդ տարվա համար ԱՄՀ-ն կանխատեսում է 6% տնտեսական աճ, Ադրբեջանում այս տարի ակնկալվում է 4,1%, 2014-ին՝ 5,8% տնտեսական աճ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում